Հյուսիսային պողոտա 5 հասցեում տեղակայված Karen Millen խանութում կանանց մեկամսյակի նախօրեին ներկայացվել է անգլիական հանրահայտ այս բրենդի գարուն-ամառ 2013 հավաքածուն: Գեղեցիկ միջոցառումն ուղեկցվել է բացօթյա դեֆիլեով, հյուրասիրությամբ, ներկաներին մատուցվել են նաեւ հաճելի անակնկալներ:
Մոդելները ցուցադրում են Karen-Millen-ի գարուն-ամառ 2013 հավաքածուն
Karen Millen-ի նոր հավաքածուից առօրյա, աշխատանքային եւ, իհարկե, երեկոյան զգեստներ են ցուցադրել ութ մանեքենուհի: Բրենդի գարուն-ամառ 2013 հավաքածուն առանձնանում է մոդելների պարզությամբ` կրելով ժամանակակից քաղաքային ոճի երանգը. գույների բազմազանություն, գրաֆիկական եւ կենդանական նախշազարդումներ, որոնք համադրված են դասական մոտեցման եւ ձեւվածքի հետ:
Դիզայներ Արամ Նիկոլյանը
Դիզայներ Արամ Նիկոլյանը, որն էլ օգնել էր կազմակերպել ցուցադրությունը, BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ներկայացվել է 30 “լուք”. “Հագուստի ընտրության ու համադրության հարցում դժվարություն չենք ունեցել, քանի որ օգտվել ենք Karen Millen գարուն-ամառ 2013 հավաքածուի լուքբուքից”:
Մոդելները ցուցադրում են Karen-Millen-ի գարուն-ամառ 2013 հավաքածուն
Թեեւ բրենդի դիմագիծը համարվում են դասական զգեստները, Karen Millen-ն առաջարկում է գունավոր կաշվե բաճկոնների, ջինսե տաբատների, ինչպես նաեւ տարողունակ պայուսակների ընտրանի: Այս տարի եւս ապրանքանիշը հավատարիմ է իր “Մատչելի շքեղություն” կարգախոսին. որակյալ կտորեղենը ձեռք է բերվում իտալական արտադրամասերից, որոնցից օգտվում են նաեւ նորաձեւության այնպիսի տներ, ինչպիսիք են Gucci-ն, Chanel-ը եւ Luis Vuitton-ը:
Մոդելները ցուցադրում են Karen-Millen-ի գարուն-ամառ 2013 հավաքածուն
Karen Millen-ի հայաստանյան մասնաճյուղի մենեջեր Մարի Երեմյանը տեղեկացրել է, որ երեւանյան խանութ-սրահի տեսականին թարմացվում է յուրաքանչյուր շաբաթ. “Գործում է նաեւ զեղչերի ճկուն համակարգ, որը սահմանվում է Լոնդոնում, այնուհետեւ ադապտացվում տեղի շուկային”:
Երեւանյան Karen Millen-ում ներկայացված է բրենդի գարուն-ամառ 2013 հավաքածուն
Karen Millen բրենդը հիմնադրվել է 1981 թվականին Անգլիայում` ամուսիններ Քերեն Միլենի եւ Քեւին Սթենֆորդի կողմից: 2000 -ին բրենդը բացել է իր առաջին ֆրանչայզինգային խանութը Իռլանդիայում: Այսօր արդեն այն ներկայացված է աշխարհի 50 երկրում եւ ունի մոտ 490 խանութ: Հայաստանում Karen Millen-ը ներկայացնելու ֆրանչայզինգային իրավունքը “Շանթ Թրեյդինգ Քո” ՍՊԸ-ը ձեռք է բերել 2012-ին:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: