×


Rippi-ն անձնականի մասին սկանդալային հայտարարություն է արել

Rippi-ն այս տարվա փետրվարին հայտնեց, որ նշանադրվել է եւ պատրաստվում է ընտրյալի հետ ընդմիշտ հեռանալ Հայաստանից.“Արտերկրում գործունեությունս կշարունակեմ թե′ երաժշտական, թե′ թատերական ասպարեզներում”,-նշել էր նա:

Rippi-ն


Էպատաժային երգչուհին այնուհետեւ առժամանակ լռեց, եւ միայն այսօր մեզ հաջողվել է կապվել նրա հետ ու ստանալ որոշ հարցերի պատասխաններ: Պարզվում է` զույգի նշանդրեքը չեղյալ է հայտարարվել:

Rippi-ն


“Վերջին ամիսներին լրատվամիջոցները եւ առհասարակ բոլորն ինձ հարցնում են անձնական կյանքիս մասին եւ պաշտոնական պատասխան “պահանջում”: Բազմիցս ասել եմ, որ այդ թեման չեմ շոշափելու, բայց քանի որ սուտ ասեկոսեները շատ են, ես եւ պրոդյուսերս որոշեցինք խոսել: Այո, այլեւս ոչ մի կապ չունեմ նրա հետ: Ընտրել էի անհամապատասխան մեկին, ով ինձ համար փորում էր ծայրահեղ աղքատության, թուլության, վախկոտության, ստի փոս, ինչպիսին եւ ինքն է”,-BRAVO.am-ին ասել է Rippi-ն:

Երգչուհին հետեւյալն է հավելել.“Շատերն էին զգուշացնում, որ սխալ եմ վարվում… Չեմ կարծում, թե երբեւէ նույն սխալը կկրկնեմ: Այս ընթացքում բազմաթիվ առաջարկներից եմ զրկվել եւ ինձ զգում եմ ժանգոտած բանտում”:

Rippi-ն


Rippi-ի խոսքով` կարճ ժամանակով է Հայաստանում եւ հասցնելու դեպքում հետաքրքիր մի քանի նախագիծ կներկայացնի:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW