×


Ինչպես են Լուսինն ու Վահագնն ընտրել նորածին տղայի անունը

Հունվարի 5-ն այսուհետեւ տոնական է Վահագն Խաչատրյանի եւ Լուսին Վարդանյանի ընտանիքի համար: Սուրբ Ծննդյան նախօրեին լույս աշխարհ է եկել նրանց երկրորդ երեխան: Ամուսինները որդի են ունեցել, որին քույրիկի խնդրանքով Արա են անվանակոչել:

«Փառք Աստծո, երկուսս էլ լավ ենք, արդեն տանն եք: Զգացմունքներս երկու երեխաներիս ծնվելու ժամանակ էլ նույնն են եղել. երջանկությունն ու հուզմունքը խառնվել էին իրար: Նրան տեսնելու պահին ուրախությունից արտասվում էի: Վահագնի ու տղայիս առաջին հանդիպմանը ներկա չեմ եղել. ինձ դեռ հիվանդասենյակ չէին տեղափոխել, երբ նա այցելել է մեր որդուն, վստահ եմ՝ կրկնակի երջանիկ է. իրեն ընկեր է ծնվել»,-BRAVO.am-ին պատմել է Դրամատիկական թատրոնի դերասանուհին:

Լուսին Վարդանյանը


Անվան ընտրության հարցում ամուսիններին օգնել է վեցամյա դուստրը՝ Ռուզաննան. «Ես ուզում էի, որ տղայիս Նոյ անունը տանք, Վահագնն առաջարկել էր Լեո տարբերակը, Ռուզիկս՝ Արա: Մի օր տանը թեթեւ խաղարկություն կազմակերպեցինք, ու երբ Ռուզիկի տարբերակը չհաղթեց, նա շատ վատ արձագանքեց. քանի որ մեզ համար մեր երեխաների ուրախությունից կարեւոր ոչինչ չկա, հենց նրա նշած անունն էլ ընտրեցինք»,- ասել է Լուսինը:

Երեխաների խնամքի հարցում դերասանուհին վստահելի օգնականներ ունի.«Ես սովորել եմ դժվարություններին եւ չեմ տրտնջում, ինչն իմ գործն է, հաճույքով անում եմ: Երբ զգամ՝որեւէ հարցում չեմ հասցնում, վստահ եմ՝ մայրս ու սկեսուրս ինձ սիրով կօգնեն, ամուսինս՝ նույնպես: Եթե ամեն բան իր հունով ընթանա, հենց այս թատերաշրջանում կվերադառնամ աշխատանքի»:

Հղիության վերջին օրերին էլ Լուսինն ակտիվ կյանքով է ապրել, տոնական պատրաստություններ է տեսել, հյուրեր ընդունել եւ ինքն էլ հյուր գնացել.«Ամեն ինչ այնպես էի կազմակերպել, որ իմ՝ ծննդատանը եղած ժամանակ էլ մեր տուն եկող հյուրերը գոհ մնային»,- եզրափակել է նա:

BRAVO.am-ն անհոգ մանկություն է ցանկանում Արային եւ աշխարհի բոլոր բալիկներին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Tert.am Life-ի եւ զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին