«Էլենի օրագիրը» սերիալում Մարիամի դերակատար Հասմիկ Խոջյանը դարձել է 24 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ի հետ զրույցում ոչ միայն խոսել է տարիքի, այլեւ պատմել է անակնկալներով լի օրվա մասին եւ, իհարկե, լուսանկարներ տրամադրել:
«Արդեն 24 տարեկան եմ, բայց դեռ հավատս չի գալիս: Մեկ-մեկ ինձ թվում է, թե միշտ հենց այս տարիքում եմ եղել ու ունեցել եմ այս տարիքին համապատասխան մտածելակերպ, երբեմն էլ բացահայտում եմ, որ դեռ այնքան փոքր եմ, որ մեծագույն սիրով կարող եմ վայելել, օրինակ, ցանկացած ատրակցիոն կամ շաքարաքլորի համը:): Իմ մեջ դեռ ապրում է երեխան, ու հույս ունեմ, որ այն միշտ կլինի, որպեսզի երբեք չկորցնեմ անկեղծորեն զարմանալու, ջանասիրաբար սովորելու ու ի սրտե ուրախանալու հատկությունները, որոնք ավելի շատ բնորոշ են երեխաներին»,- նշել է դերասանուհին:
Հասմիկ Խոջյանը
Հասմիկը շատ է սիրում կյանքը եւ փորձում է վայելել ամեն մի պահը. «Իմ ծննդյան օրն ամեն օր է՝ մի օր ուրախ, մի օր ոչ այնքան, բայց ես ամեն օր եմ երջանիկ, որ կամ, ծնվել եմ ու ապրում եմ: Մարդիկ կան, ովքեր մեծ շուքով են նշում իրենց ծննդյան օրը, բայց տարվա մյուս օրերին, ինչպես իրենք են ասում՝ սովորական օրերին, նույնիսկ չեն նկատում այն մանրուքները, որոնք կարող են ժպիտ պարգեւել ու երջանկացնել: Բոլորիս կյանքում էլ լինում են էմոցիոնալ փոթորիկներ, կենցաղային կամ այլ հարցերի շուրջ վայրիվերումներ, բայց դրանք կարելի է հաղթահարել լավատեսությամբ ու ժպիտով»:
Առաջին շնորհավորանքները կեսգիշերին նա ստացել է ծնողներից.«Ամեն տարեդարձիս մայրս սեղան է գցում, եւ կեսգիշերին նշում ենք Նոր տարվա նման: Այս անգամ էլ բացառություն չի եղել, այնուհետեւ անսպասելի կերպով եկան ընկերներս, ովքեր վերջին 6-7 տարվա ընթացքում անպակաս են ինձնից:)»:
Հասմիկ Խոջյանի 24-ամյակին
Հոբելյարը պատմել է, որ երբեք ծննդյան մեծ խնջույք չի նախաձեռնել. «Եթե նույնիսկ ընտանիքս մեծ խնջույք է կազմակերպել, միեւնույն է՝ ես եղել եմ միայն հյուրերին հրավիրողի դերում: Կարծում եմ՝ տոնը պետք է քեզ համար կազմակերպեն, ինչպես այս տարի եղավ իմ դեպքում:): Որոշել էի ոչինչ չանել, սակայն չի ստացվել: Գնացել էի գեղեցկության սրահ՝ առօրյայից կտրվելու եւ ինձնով զբաղվելու, հենց այնտեղից էլ սկսվեցին անակնկալները. Աշխատակիցներն ինձ սպասում էին գեղեցիկ ծաղիկներով:): Այնուհետեւ, երբ արդեն որոշել էի տուն վերադառնալ, մանկությանս ընկերուհին խնդրեց, որ մեկ ժամ միասին անցկացնենք, չկարողացա մերժել: Երեւանի ակումբներից մեկում արդեն պլանավորել էր երեկույթը, որտեղ, ինչպես հետո պարզվեց, մեզ պետք է միանային իմ մյուս ընկերուհիները եւ օրս անմոռանալի դարձնեին:)»:
Այսքանով, սակայն, դերասանուհու տոնական օրը չի ավարտվել.«Իմ ծնունդները միշտ մի քանի օր եւ գիշեր են տեւում:): Այս անգամ սկսվեց կեսգիշերից ու դեռ շարունակվում է: Օրվա ընթացքում մորաքույրս ժամանեց Հայաստան՝ հատուկ ինձ շնորհավորելու համար, մի քանի տարի բացակայելուց հետո, «Կանա» կենտրոնում անակնկալ ունեցա իմ դերասանական ստուդիայի աշակերտների կողմից: Այսպիսով՝ ինձ մոտ ամեն օր է տոն:)»:
Հասմիկ Խոջյանը
Հասմիկի հետ խոսել ենք նաեւ երազանքների մասին.«Երազանքներ շատ ունեմ, բայց դրանք միշտ դառնում են նպատակներ, ու տորթի մոմերը փչելիս պարզապես ցանկացել եմ, որ հնարավորինս շուտ իրականանան նպատակներիցս մի քանիսը, որոնց մասին մինչեւ դրանց կատարվելը չեմ ուզում խոսել:)»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Հասմիկի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: