BRAVO.am-ն իր բլից հարցազրույցների շրջանակում այս անգամ զրուցել է Արամեի հետ: Երգչը խոսել է ոլորտում ունեցած իր ձեռքբերումներից, սպասվող նորություններից, ինչպես նաեւ վերհիշել է իր առաջին բեմելը, ստացած մրցանակն ու երգը:
- Ինքդ քո երգացանկի մասին:
- Երգեր հոգուս համար, երգեր շոու բիզնեսի համար:):
- Նախընտրածդ երաժշտական ոճը:
- Հայկական ժողովրդական երգերն եմ սիրում:
- Քո առաջին երգը:
- Որպես Արամե առաջին անգամ ներկայացել եմ «Շատ մի տխրիր» երգով:
- Քո առաջին բեմելը:
- Առաջին անգամ 1994 թվականին եմ բեմ բարձրացել՝ Դոնի Ռոստով քաղաքում:
Արամեն
- Երգացանկիցդ ո՞ր երգն ես ամենաշատը սիրում:
- Մի քանի երգ կա, որ շատ եմ սիրում, որոնք, սակայն, չեմ առանձնացնի:
- Կա՞ երաժշտական բնագավառում մեկը, ով քո կուռքն է:
- Այժմ կուռքեր չունեմ: Երիտասարդ տարիքում Լառա Ֆաբիանին էի երկրպագում:
- Միջազգային հիթ, որը շատ կցանկանաս կատարել:
- «Je t'aime», բայց որ տղա կատարողի համար գրված լինի:
- Երգիչ, ում հետ կուզես զուգերգով հանդես գալ:
- Թաթա Սիմոնյանի հետ կցանկանամ զուգերգով հանդես գալ, բայց դա երազանք չէ, ուղղակի կարծում եմ՝ գեղեցիկ զուգերգ կստացվի:
- Քեզ համար ամենաթանկ մրցանակը:
- Շատ եմ կարեւորում 2007 թվականին ստացած «Տարվա լավագույն երգիչ» տիտղոսը, ինչպես նաեւ վաստակավոր արտիստի կոչումը:
- Քո առաջին մենահամերգը:
- Առաջին անգամ մենահամերգով հանդես եմ եկել 2009 թվականին՝ Մարզահամերգային համալիրում:
- Ոլորտում քո հայտնի ընկերը:
- Շատ են, չգիտեմ՝ ում նշեմ:
- Երգարվեստում քո խորհրդատուն ու քննադատը:
- Բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ մտերիմ են:
Արամեն
- Բնագավառում առաջին լուրջ ձեռքբերումդ:
-Առաջին լուրջ ձեռքբերումս համարում եմ 2007 թվականին ստացած լավագույն երգչի կոչումը:
- Քանի՞ տարի ես բեմում:
-Արամե անվամբ իմ հանդիսատեսին արդեն 13 տարի է, ինչ ներկայանում եմ, իսկ առհասարակ բեմում եմ 1994 թվականից:
- Ի՞նչ տվեց քեզ հայտնիությունը:
- Հայտնի լինելով՝ իրականացրի երազանքս ու սահմանափակեցի առօրյա ազատությունս:
- Առաջիկայում ի՞նչ նորություններ կներկայացնես հանդիսատեսիդ:
- Հոկտեմբերին պատրաստ կլինի իմ նոր տեսահոլովակը: Երեւանում ու Միացյալ Նահանգներում մենահամերգներով հանդես կգամ: Համերգային շրջագայության կմեկնեմ Եվրոպա եւ Ռուսաստան:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արամեի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: