×


«Կյանքումս ոչ ոք չկա». Մերի Մովսեսյանը՝ նոր ֆոտոշարքի, անձնականի եւ Լուսինի կերպարի մասին

«Պատվից առավել» հեռուստասերիալում Լուսինի դերակատար Մերի Մովսեսյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասանուհին լուսանկարները BRAVO.am-ին է տրամադրել՝ խոսելով հանգստի, անձնական կյանքի ու կերպարի նոր զարգացումների մասին:

«Վաղուց ցանկություն ունեի արեւածաղիկներով ֆոտոշարք իրականացնել, եւ երբ լուսանկարչից առաջարկ ստացա, միանգամից համաձայնեցի: Նկարահանման հրապարակում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, շատ հեշտ եմ լեզու գտել Արամի հետ, ու գոհացնող արդյունք ենք ստացել»,- պատմել է Մերին:

Մերի Մովսեսյանը


Նա վերհիշել է նաեւ իր առաջին լուսանկարահանումը. «15-16 տարեկան էի, երբ լուսանկարիչ Տիգրան Մանուկյանը սոցցանցում տեսել էր իմ նկարներն ու ինձ հրավիրել էր իր տաղավար: Այդ օրը շատ լավ եմ հիշում, նկարներով էլ մինչ օրս հիանում եմ»:

Ամռան վերջին հաշված օրեր են մնացել, բայց դերասանուհին դեռ չի հասցրել հանգստանալ.«Այս տարի արձակուրդս տարեսկզբին եմ վայելել՝ Ֆրանսիայում: Բոլոր գործերս թողել էի ամռանն անելուն, դրա համար ոչ մի տեղ չեմ հասցրել գնալ: Ժամանակ առ ժամանակ ընկերուհիներիս հետ եմ հանդիպում, զբոսնում ենք ու զրուցում: Փորձում եմ հնարավորինս շատ նրանց հետ ժամանակ անցկացնել. դասերը սկսվելուն պես զբաղվածությունս կրկնապատկվելու է»:

Նոր եթերաշրջանում Լուսինի կերպարում զգալի փոփոխություններ չեն սպասվում. «Արտառոց փոփոխություններ չեն լինի, միայն մի փոքր կբարդանա դերս»:

Մերի Մովսեսյանը


Մերիի սիրտը դեռեւս ազատ է.«Վերջերս շատերին է հետաքրքրում իմ անձնական կյանքն, ու հաճախ եմ տարբեր հարցեր ստանում այդ թեմայով: Քանի առիթ է ընձեռվել ասեմ՝ կյանքումս ոչ ոք չկա»,- եզրափակել է դերասանուհին:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արամ Մինասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին