×


«Շաբաթօրյակ». Ջեյ Լոյի եւ Քիմի խնդրահարույց զգեստները, սկանդալն ու անկոչ հյուրերը

Մինչ շաբաթվա միջազգային հետաքրքիր իրադարձություններին անցնելը, տեսնենք, թե քամին ու «Չարլիի հրեշտակ» Էլլա Բալինսկան որքան գեղեցիկ են նայվում Լոնդոնում ֆիլմի պրեմիերայի ժամանակ:

View this post on Instagram

A post shared by Ella Balinska (@ellabalinska) on

Եթե ստացաք գեղեցկության մի լավ չափաբաժին, սկսենք: Այս շաբաթ յուրօրինակ բացահայտումներ ունենք սկանդալների, արագության սիրահարների, համաշխարհային ամենատարբեր ապրանքանիշերով հետաքրքրվողների համար, եւ ոչ միայն:

Իսկական սկանդալ 



«Bombshell»-ի պրեմիերային շատ քիչ մնաց. սպասված ֆիլմն էկրաններ կբարձրանա դեկտեմբերին: Համացանցում է հայտնվել ռեժիսոր Ջեյ Ռոաչի ֆիլմի նոր թրեյլերը:


Ֆիլմի սյուժեի հիմքում իրական պատմություն է: Fox News-ի աշխատակիցների դերերը մարմնավորում են Նիկոլ Քիդմանը, Շարլիզ Թերոնն ու Մարգո Ռոբին: Այս 3 շիկահերները կարողացել են այնպես անել, որ Ռոջեր Էյլսը (Ջոն Լիթգոու) հեռանա ընկերության ղեկավարի պաշտոնից: 2016-ին նա սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելու պատճառով թողել է Fox News-ը:


«Սկանդալը» 3 մասից է բաղկացած, յուրաքանչյուրը պատմում է հերոսուհիների կյանքի ու կարիերայի մասին, բայց արդյունքում երեքն էլ միավորվում են մեկ պատմության մեջ:


Մինչ ֆիլմի համաշխարհային պրեմիերան, գլխավոր դերասանուհիները համատեղ ֆոտոշարք են ներկայացրել: Նրանք ոճային մի քանի կերպարով են ներկայացել՝ ցույց տալով իրենց անհատականությունը:



«Ֆորսաժը» վերադառնում է

«Ֆորսաժ» ֆիլմի առաջին մասի մեծ էկրաններ բարձրանալուց 18 տարի է անցել: 2020-ին ֆիլմի սիրահարները սպասում են 9-րդ մասին: Ամեն անգամ Դոմինիկ Տորետոյի պատմությունն ավելի հետաքրքիր ու ֆանտաստիկ է դառնում: «Ֆորսաժ»-ի պրոդյուսերներից մեկն անգամ կատակով ասել է, որ նրանք արդեն պատրաստ են Վին Դիզելին տիեզերք ուղարկել:


Պրեմիերան 2020-ի մայիսին է լինելու, նկարահանումներն ավարտվել են նոյեմբերի 11-ին: Ֆիլմի թրեյլերը, հավանաբար, կլինի դեկտեմբերին:
Սցենարն ամբողջությամբ գաղտնի է պահվում: Նախկինում «Ֆորսաժ»-ի հերոսները որտեղ ասեք՝ չեն եղել՝ Տոկիոյում, Աբու Դաբիում, Հավայան կղզիներում: 9-րդ մասում առաջին անգամ նկարահանումներ են իրականացվել Աֆրիկայում, որոշ դրվագներ ստանալու համար հերոսներին ուղարկել են Թաիլանդ ու անգամ Թբիլիսի:


Սակայն 9-րդ մասն էլ ֆիլմաշարի ավարտը չէ. 2021-ին սպասվում է 10-րդը, որը հաստատ վերջինն է լինելու:


«Ջումանջիի» հումորով դերասանները

«Ջումանջի 2. նոր մակարդակ» ֆիլմի հերոսներ Դուեյն Ջոնսոնն ու Դեննի դե Վիտոն ծանր աշխատանքային շաբաթից հետո հանգստանալիս են եղել Մեքսիկայում, երբ որոշել են առանց հրավերի հարսանիք գնալ:

Տեկիլա խմելու ու մայրամուտը վայելելու ընթացքում Դե Վիտոյի գլխում հետաքրքիր միտք է ծագել՝ հարսանիք գնալ, անակնկալ երգել ու վերջում ներկաներին «ադիոս» ասել: Ջոնսոնին այլ բան չի մնացել, քան միանալ ընկերոջն ու մի լավ զվարճանալ անծանոթների հարսանիքին: Անկոչ դերասանները մտել են դահլիճ ու երգ նվիրել նորապսակներին:


View this post on Instagram

A post shared by therock (@therock) on


«Երբեք առանց հրավերի հարսանիք չէի գնացել, բայց Դեննի դե Վիտոն այդ պահն անմոռանալի դարձրեց»,- Ինստագրամում հրապարակած տեսագրության տակ գրել է Ջոնսոնը:


Համաշխարհային 2 բրենդի միությունը

Prada-ն ու Adidas-ը համատեղ հավաքածու են ստեղծել, որի գլխավոր աստղն են դարձել Adidas Superstar խաղակոշիկները: Դրանք վաճառքում սահմանափակ քանակով են լինելու՝ ընդամենը 700 զույգ, ու յուրաքանչյուրը համարակալվելու է: Հավաքածուն ներառում է նաեւ Prada պայուսակ, որն ունի նաեւ Adidas-ին հատուկ որոշակի տարրեր:

Երկու ընկերությունների ներկայացուցիչները պատմել են, որ իրենք շատ ավելի ընդհանրություններ ունեն, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դեռ 1969 թվականին թողարկված Adidas Superstar խաղակոշիկները շատ հայտնի են դարձել ու սկսել կիրառվել նաեւ առօրյա կյանքում: Իսկ Prada-ն մարզաշխարհի հետ կապում են Prada Sport գծի ապրանքանիշերը:


Հավաքածուն վաճառքում է լինելու դեկտեմբերի 4-ից՝ Prada-ի խանութներում, այն հնարավոր կլինի ձեռք բերել նաեւ առցանց:


Tiffany & Co-ի նոր սեփականատերը

Ֆրանսիական ընկերությունների LVMH խումբը, որի մեջ ընդգրկված են լյուքս դասի մի շարք ընկերություններ ( Dior, Louis Vuitton, Givenchy, Celine, Fendi) գնել է նաեւ Tiffany & Co-ն: Այդպիսով, LVMH-ն արդեն 75 բրենդ է միավորում, որոնցում աշխատում է 156 հազար մարդ:

Գործարքի գումարը կազմել է 16,2 մլրդ դոլար: Սա 2017-ին Christian Dior-ը 13 մլրդ դոլարով ձեռք բերելուց հետո ամենաթանկ գնումն է: LVMH-ն հնարավորություն ստացավ ընդլայնել զարդերի իր շուկան ու ավելի մեծ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ում:


Մոդել Նատալյա Վոդյանովան յուրահատուկ կերպով է շնորհավորել իր ամուսնու՝ Անտուան Արնոյի ընտանիքին՝ այդ ձեռքբերման կապակցությամբ:

«Սիրելի Ձմեռ պապիկ, իսկ ես կարո՞ղ եմ ցանկանալ, որ Նոր տարում ամեն նախաճաշ լինի Tiffany-ում: Ես ինձ այս տարի շատ լավ եմ պահել»,- Ինստագրամի իր էջում գրել է նա:

View this post on Instagram

A post shared by Natalia Vodianova (@natasupernova) on

Սվիֆթի ռեկորդը

Թեյլոր Սվիֆթը երեկոյի իսկական աստղ է դարձել «American Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ: Նա հաղթել է միանգամից 6 անվանակարգում՝ սիրելի տեսանյութ, սիրված փոփ/ռոք ալբոմ (Lover), սիրված փոփ/ռոք կին կատարող, ժամանակակից սիրված չափահաս կատարող ու տարվա կատարող:

Սվիֆթը գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը: Հիմա նա 29 արձանիկ ունի՝ փոփի արքայից 5-ով ավելի:


Իր ելույթը երգչուհին սկսել է The Man ստեղծագործությամբ: Նա կրել է սպիտակ վերնաշապիկ, որի վրա գրված են եղել իր բոլոր ալբոմների անունները, բացառությամբ՝ Lover-ի:

Ջեյ Լոյի կանաչ զգեստը

Versace-ն դատի է տվել Fashion Nova բրենդին, որը կրկնօրինակել է Ջենիֆեր Լոպեսի հայտնի կանաչ զգեստը: Սեպտեմբերին Versace-ի միլանյան ցուցադրությունը Ջեյ Լոն հենց դրանով էր փակել: Նմանատիպ պրինտով զգեստ նա կրել էր նաեւ 2000 թվականի Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ:


Վերջերս դրան շատ նման զգեստ է թողակել նաեւ Fashion Nova-ն, որը հայտնի է կարմիր գորգի վրա դերասանուհիների կրած զգեստները կրկնօրինակելով ու մի քանի օր անց դրանք համեմատաբար էժան գներով վաճառելով:

Նախկինում էլ այն գաղափարներ է գողացել Versace-ից, բայց կանաչ զգեստից հետո իտալացիների համբերության բաժակը լցվել է:

Ավելի վաղ Քիմ Քարդաշյանն էլ Fashion Nova-ին մեղադրել էր Mugler-ի վինտաժային զգեստը կրկնօրինակելու համար:


Բաժանված, բայց համերաշխ ծնողները

Երկուշաբթին Նյու Յորքում շատ ցուրտ է եղել, սակայն դա չի խանգարել, որ Իրինա Շեյքն ու Բրեդլի Կուպերը զբոսնեն իրենց դստեր՝ Լեայի հետ: Չնայած իրենց հագեցած աշխատանքային գրաֆիկին, նրանք միշտ էլ ժամանակ են գտնում փոքրիկի համար:

Իրինային ու Բրեդլիին Նյու-Յորքում մի քանի ժամվա տարբերությամբ են լուսանկարիչները նկատել, երկուսն էլ ուրախ են եղել ու վայելել են Լեայի հետ զբոսանքը:


Իսկ ամենավերջում ձեզ է սպասում Գոհաբանության տոնին ընդառաջ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի երջանիկ ընտանիքի լուսանկարը:


«Մեր ընտանիքից՝ ձեր ընտանիքին: Երջանիկ տոն բոլորիդ»,- գրել է Միշել Օբաման:

Պատրաստեց Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport