×


«Ստիպված էինք փրփուրները հեռացնել». Արենա Զեյնալյանի նոր ֆոտոշարքն ու Ամանորը Երեւանում

2019-ն Արենա Զեյնալյանի համար լի էր անակնկալներով: Ինչպես նշել է՝ կյանքի լավագույն տարիներից էր: «Միսս հայուհի 2018» տիտղոսակիրն անցած տարի միացավ «Women's Club»-ի թիմին եւ հանդիսատեսին ներկայացավ իր հումորներով: Նախատոնական օրերին նա ժամանակ է գտել նաեւ լուսանկարահանման մասնակցելու համար:

«Գաղափարն իմն  ու լուսանկարիչ Միկայինն էր: Շատ արագ որոշեցինք եւ իրականացրինք նկարահանումները: Ուզում էինք տարբերվող, ուրախ ու անմիջական լուսանկարներ ստանալ: Նա ստեղծագործ նկարիչ է: Շատ հետաքրքիր ֆոտոշարք է, ու դրական մեկնաբանություններ ստացա»,-BRAVO.am-ին ասել է Արենան եւ հավելել, որ աշխատել են ուրախ ու անմիջական մթնոլորտում:

Արենա Զեյնալյանը


Արենան խոստովանել է, որ նկարահանումների ընթացքում միշտ զավեշտալի դեպքեր են լինում: Այս անգամ եւս բացառություն չի եղել: Քանի որ մրսկան է, սկզբում ծորակից շատ տաք ջուրը է բացել, արդյունքում էլ մի փոքր այրվել է: Առաջին լուսանկարները ստանալիս էլ փրփուրն է խանգարել: Սկզբում այնքան շատ է եղել, որ փակել է դեմքը: Լավ լուսանկարներ ստանալու համար ստիպված են եղել ջուրն ավելացնել ու փրփուրները հեռացնել:

Գեղեցկու հետ խոսել ենք նաեւ Ամանորից: Արդեն երկրորդ տարին է` նա Երեւանում է դիմավորում Նոր տարին.«Ինչպես նախորդ, այս Ամանորը եւս ընտանիքիս հետ շատ ուրախ նշեցինք: Սովորաբար այս տոնն ընտանիքիս հետ եմ նշում: Բացառություններ գրեթե չեն եղել:  Թեհրանում ապրելու տարիներին Ամանորը տանը չէինք դիմավորում, իսկ Հայաստանում տանը նշելու ավանդույթն ինձ շատ է դուր գալիս: Բացի դրանից, այստեղ հայկական ուտեստներն ավելի շատ ենք պատրաստում, իսկ Թեհրանում տոնական սեղանին շատ են իրանական ուտեստները»:

Արենա Զեյնալյանը


Խոսելով 2020 թվականի անելիքներից, սպասումներից` գեղեցկուհին նշել է, որ հույս ունի` այն նույնքան գեղեցիկ կլինի ու նորանոր ձեռքբերումներով ու հաջողություններով լի` ոչ միայն իր, այլ նաեւ Հայաստանի ու հայրենակիցների համար: Կարծում է` 2020-ը եւս կլինի գեղեցիկ ու հումորային պահերով լի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Mika Gal Photograph-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW