×


«2019-ն իմ կյանքի ամենածանր ու կորուստներով լի տարին էր». Արփինե Իսրայելյան

Արփինե Իսրայելյանը Նոր տարվան ընդառաջ տարբերվող նոր կերպարով է հանդես եկել: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել ֆոտոշարքը, ամփոփել 2019 թվականը, նաեւ պատմել, թե երբ են տղայի հետ զարդարելու իրենց տան տոնածառը:

«Կերպարի մտահղացումը դիմահարդար Չինար Ալեքսանյանինն ու վարսահարդար Գոռ Գեւորգյանինն է: Ցանկացել ենք ստանալ ձմռան թեմատիկայով ստանդարտից դուրս, ինչ-որ տեղ նաեւ ռետրո ոճի կերպար: Ամեն ինչ էլ կարելի է ստանալ, երբ աշխատում ես իրենց գործը սիրող եւ կատարելության ձգտող պրոֆեսիոնալների հետ, ովքեր գնահատում են արվեստը»,-ֆոտոշարքի մասին խոսելիս նշել է նա:

Արփինե Իսրայելյանը


Արփինեի զբաղվածությունն այս շրջանում այնքան էլ մեծ չէ.«Այժմ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում որդուս հետ, ով, ի դեպ, ներկա էր լուսանկարահանմանը, եւ ընթացքում իր հավանությունն էր տալիս լուսանկարները նայելիս: Մոտ օրերս պատրաստվում ենք, ավանդույթի համաձայն, նրա հետ զարդարել տոնածառը: Նոր տարին իմ ամենասիրելի տոնն է, եւ այդ տոնը հիշեցնող ցանկացած մանրուք երջանկության զգացում է պարգեւում, առավել եւս, երբ ամեն օր Դավիթից լսում եմ ոգեւորված արտահայտություններ ձմռան, ձյան եւ Ամանորի հետ կապված»:

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի «Մոխրոտիկը» ներկայացման մեջ դերասանուհին ընդգրկված չէ, սակայն որդու հետ կվայելի գունեղ ու գեղեցիկ տոնական ներկայացումը:

Հեռուստատեսային դադարը պայմանավորված է սերիալներում նկարահանվելու առաջարկները մերժելով.«Երկարատեւ նախագծերում զբաղվածությունը եւ ծանրաբեռնվածությունը հիմնականում շատ է: Այդ ժամանակը նախընտրում եմ տրամադրել ընտանիքիս: Այլ նախագծերի առաջարկներ սիրով կընդունեմ, եթե դրանք համապատասխանեն իմ մասնագիտական եւ ֆինանսական պահանջներին»,-նշել է նա:

Արփինե Իսրայելյանը


Մասնագիտական առումով Արփինեն գոհ է անցնող 2019-ից, բայց այն իր կյանքի ամենածանր ու կորուստներով լի տարին է համարում.«Հուսամ՝ 2020-ն իր հետ կբերի միայն երջանկություն, սեր եւ խաղաղություն բոլորին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արփինեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին