×


«Աշխատանքային դադարի մեջ եմ եւ հիմա ավելի շատ ինձնով եմ զբաղվում» Միլենա Վարդանյան

Միլենա Վարդանյանն տեւական ժամանակ է՝ չի երեւում հեռուստաէկրանին: Նա եւ իր դերասանուհի քույրիկը՝ Ելենան, այս ոլորտում միշտ առանձնացել են իրենց ընդգծված արտաքինով ու կրքոտ կերպարներով: Միլենան BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, պատմել լռության պատճառի մասին, եւ թե ինչով է զբաղվում այսօր:

Նրա մասնակցությամբ վերջին նախագիծը «Շանթ»-ի հումորային «Անուղղելիները» սերիալն է եղել, որից հետո մերժում է ստացած բոլոր առաջարկները.«Պատճառն այն է, որ դերերն ու կերպարներն ինձ այնքան էլ համապատասխան ու հոգեհարազատ չեն լինում»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի առաջարկներն է գրավիչ համարում.«Կերպարը, որ կերտելու եմ, պետք է հետաքրքրի ինձ, հնարավորություն տա ցուցադրել դերասանական հմտություններս, ինչո՞ւ ոչ, նաեւ ամբողջովին նորն ու հետաքրքիրը բացահայտի իմ մեջ, որից ես հաճույք կստանամ եւ աշխատանքը կհամարեմ ստացված: Կարեւորում եմ նաեւ կերպարիս ինտրիգային ու խորհրդավոր լինելը»:

Միլենա Վարդանյանը


Միլենան իրեն չի համարում կոնֆլիկտային մարդ եւ նկարահանման հրապարակում անձնակազմի հետ գրեթե միշտ լավ հարաբերություններ է պահպանում.«Շատ եմ կարեւորում դրական մթնոլորտը, պրոֆեսիոնալիզմն ու համախմբված լինելը: Տարաձայնություններ բոլոր թիմերում էլ երբեմն լինում են, բայց ես փորձում եմ խնդիրներ չստեղծել նկարահանման հրապարակում, քանի որ այն հաստատ կխանգարի առողջ աշխատանքին»:

Դերասանուհին հաճախ է առանձնանում իր բաց ու համարձակ դերերով, նաեւ լուսանկարներով, ուստի տարատեսակ մեկնաբանություններն ու խոսակցություններն անխուսափելի են, բայց Միլենան դրանք շրջանցում է.«Ընդհանրապես չեմ կարդում»:

Զրույցի վերջում նա նշեց, որ այս շրջանում չի աշխատում՝ ժամանակն ամբողջովին տրամադրելով ինքն իրեն, բայց լավ առաջարկի դեպքում սիրով կվերադառնա նկարահանման հրապարակ: Իսկ անձնական կյանքում կա՞ արդյոք նորություն, Միլենան ժպիտով պատասխանեց.«Ինձ ամենաշատ տրվող հարցերը հենց անձնականիս են վերաբերում, բայց դեռ չունեմ որեւէ նորություն: Երբ ունենամ, բոլորը կիմանան»:

Տեքստը՝ Կիմա Միրզոյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վահե Ստեպի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին