×


«Ես դա գիտեի, երբ մենք դեռ ամուսնացած չէինք». Լայանայի նոր ֆոտոշարքը հղիության վերջին շրջանում

BRAVO.am-ը պատմել է, որ Լայանան շուտով երկրորդ անգամ կմայրանա: Հղիության վերջին շրջանում գտնվող երգչուհին նոր ֆոտոշարք ունի, որն էլ առաջինը տրամադրել է մեզ եւ բացահայտել ապագա փոքրիկի սեռն ու այլ մանրամասներ:

«Երբ իմացա՝ հղի եմ, մտածում էի՝ ինչպես ամուսնուս հայտնեմ լավ լուրը: Մեկ օր դիմանալուց հետո առանց պատրաստվելու հայտնեցի: Աշխարհով մեկ եղավ՝ ասելով՝ իր տղան որոշել է գալ: Ես էլ նշեցի, որ առայժմ հղիության լուրն է, սեռն ավելի ուշ կիմանանք, պետք չէ տրամադրվել, ինչ սեռի բալիկ ուզում է՝ լինի, ամենակարեւորը՝ լինի առողջ, ու որ Էլինան միայնակ չմեծանա»,-պատմել է Լայանան:

Լայանան


Ավելի ուշ երգչուհին իմացել է, որ որդի է ունենալու.«Եվ այդ ժամանակ Ռոլանդն ավելի հաստատուն ասաց՝ ինքը կանխազգում էր: Չեմ կարող բառերով նկարագրել նրա արձագանքը. երազանք ուներ տղա ունենալ եւ անունը Ռոբերտ դնել՝ իր սիրելի պապիկի անունով: Ես դա գիտեի, երբ մենք դեռ ամուսնացած չէինք, եւ ահա նրա երազանքը կատարվում է: Իսկ ես հավատացնում եմ, որ իսկապես նշանակություն չեմ տվել ոչ առաջին, ոչ էլ երկրորդ բալիկի սեռին: Աղջիկ արդեն ունեի եւ մի տեսակ հանգիստ էի»:

Լայանայի հետ խոսել ենք նաեւ Էլինայի արձագանքի մասին.«Նա սկզբում նկատեց իմ ֆիզիոլոգիական փոփոխությունը: Բացատրեցինք, որ շուտով եղբայր է ունենալու: Ամեն օր հարցնում է՝ երբ է ծնվելու: Կարծում եմ՝ չի խանդի փոքրիկին, քանի որ կփորձենք իրեն ավելի շատ ժամանակ տրամադրել, որպեսզի նման խնդիր չունենանք»:

Լայանան եւ Ռոլանդ Պողոսյանը


Երգչուհին հղիության ութ ամիսների ընթացքում աշխատել է, իսկ այժմ պատրաստվում է փոքրիկի ծննդին.«Արդեն փորձ ունեմ: Այս անգամ գիտեմ՝ հաջորդ քայլս որն է լինելու. քանի որ բեմի մարդ եմ, պետք է մտածեմ կառուցվածքս արագ վերականգնելու մասին: Բացի այդ, երկու բալիկի պետք է խնամեմ եւ հուսալ՝ հնարավորինս շուտ կկարողանամ վերադառնալ իմ սիրելի աշխատանքին»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Կետիկյան» ստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին