×


«Ես սիրով փոխվել եմ». Վարդան Հովսեփյան

Վարդան Հովսեփյանի որդին երեկ դարձել է 2 տարեկան: Մաքսի համար ծնողները փոքրիկ խնջույք են կազմակերպել քաղաքից դուրս: Դերասանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ համաճարակով պայմանավորված՝ քիչ թվով բարեկամների եւ ընկերների հետ են նշել տղայի տարեդարձը:

«Տղաս հասկացող, խելացի եւ շուտ ըմբռնող է: Նաեւ արագ ընդօրինակող, պապայի հայացքից սթափվող բալիկ է, սիրում է պարել, ուշադրության կենտրոնում լինել, գնացքներ եւ շատ մեքենաներ»,-պատմել է նա:

Մաքսը՝ մայրիկի հետ


Դերասանը կարծում է՝ ավելի հասուն տարիքում հայր դառնալը հրաշալի երեւույթ է. «Իմ օրինակով կարող եմ ասել՝ անբացատրելի է, երբ երկար ժամանակ ինքնուրույն ես լինում, բայց հայտնվում է մի մարդուկ, ով 180 աստիճանով կյանքդ փոխում է, եւ դու էլ սիրով փոխվում ես»:

Վարդանը պատմել է, որ տղայի հետ ցանկացած խաղ գոլի է վերածվում, իսկ քնելուց նա իր սիրելի երգն է պահանջում.«Ասում է՝ ձյաձան երգի, քնեմ: Խոսքը «Fragile» երգի մասին է, որը Սթինգը համերգներից մեկի ժամանակ կատարում է Սթիվի Ուանդերի հետ»:

Վարդան Հովսեփյանը՝ որդու հետ


Տղայի տորթի մոմերը փչելիս դերասանը հատուկ երազանք չի պահել: Ասում է՝ գրեթե ամեն օր խոսում է Աստծու հետ եւ խնդրում առողջություն ու խախաղություն բոլոր փոքրիկներին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վարդան Հովսեփյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին