×


«Ընդամենը մի կյանք ունես՝ այն շատ երջանիկ ապրելու համար». Varda-ն ամուսնացել է

Փոլ-դենսի աշխարհի չեմպիոն Վարդանուշ Մարտիրոսյանը շնորհավորանքներ է ընդունում ամուսնության կապակցությամբ: Պարուհին նախ ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ամուսնական գեղեցիկ մատանին, իսկ այնուհետեւ հաստատել է լուրը՝ նշելով, որ երջանիկ կնոջ կարգավիճակում է:

Համացանցում են հայտնվել նաեւ 34-ամյա Վարդայի աղջկական հավաքույթի լուսանկարները: Երեկ էլ նա փոքրիկ տեսանյութ է հրապարակել՝ գրելով հետեւյալը. «Ընդամենը մի քանի րոպե ունես՝ հասցնելու գեղեցիկ կադր ստանալ մայրամուտից առաջ, եւ ընդամենը մի կյանք՝ այն շատ երջանիկ ապրելու համար»:


Պարուհին առայժմ նախընտրում է ամուսնու մասին չխոսել եւ սահմանափակվել է նրա հետ մի քանի լուսանկար հրապարակելով: 

View this post on Instagram

A post shared by

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին