×


«Ընտրյալս իմ ոլորտից չէ». Անելյա Գուբրյանն առաջին անգամ խոսում է անձնականի մասին

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն այս շրջանում, ճիշտ է, հեռուստատեսային զբաղվածություն չունի, բայց ազատ ժամանակ էլ չունի: Նա իր ժամանակի մեծ մասը տրամադրում է դասերին: Անելյան BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, պատմել է ծրագրերի, դասախոսների հետ հարաբերությունների մասին, ինչպես նաեւ առաջին անգամ խոսել է ընտրյալի մասին:

Գովազդներ

Այս շրջանում սովորում եմ համալսարանում, աշխատում եմ ու քնում: Հիմնականում ֆոտոշարքերով եմ զբաղված: Թե՛ ինձ համար եմ լուսանկարվում, թե՛ գովազդների: Կա նաեւ գովազդային հոլովակ, որն արդեն պատրաստ է եւ շուտով  կցուցադրվի: Հունվարից էլ կրկին կլինեմ էկրաններին՝ նոր նախագծով:

Փոքրիկ դադար

«Էլենի օրագիրը» սերիալից հետո առաջարկներ եղան, սակայն մերժեցի: Պատճառները տարբեր են` զբաղվածությունից մինչեւ ոչ այնքան հարմար կերպար: Շատ կուզեի ինձ թատրոնում եւս փորձել, բայց հնարավորություն չունեմ: Դասերս երկրորդ հերթ են, ինչը շատ է ազդում օրվա իմ գրաֆիկի վրա: Չեմ կարող անտեսել դասերս, դրա համար մի փոքր դադարի մեջ եմ:

Անելյա Գուբրյանը


Անիի կերպարը

Մինչեւ հիմա շատերն ինձ Անի են ասում: Դասախոսներս հետեւում էին իմ գործունեությանը: Ցավոք, շատ էի բացակայում դասերից: Մի անգամ, երբ լսարան մտա, անգլերենիս դասախոսը ծափահարեց՝ ասելով՝ Անին վերջապես եկավ: Մյուս տարի առաջին հերթ եմ լինելու, առաջարկների դեպքում կփորձեմ ինձ նոր կերպարներում:

Հիշում են

«Էլենի օրագրից» դեռ չեմ կարողանում բաժանվել. նամակներ եմ ստանում: Վերջերս փողոցում Հրազդանից դպրոցականներ տեսան ու լուսանկարվեցին ինձ հետ. դեռ հիշում են կերպարս: «Ավազե դղյակ»-ից նույնպես հիշում են, արձագանքներ կան: Ուղղակի «Էլենի օրագրի» լսարանն ավելի մեծ էր, նախատեսված էր նաեւ դեռահասների համար, իսկ «Ավազե դղյակն» ավելի հասուն տարիքի մարդկանց համար էր: Բացի այդ, «Էլենի օրագրում» այնպիսին եմ, ինչպիսին հիմա եմ, իսկ «Ավազե դղյակ»-ում երկար մազեր ունեի:

Անձնականի մասին

Երբ ամեն ինչ կայուն լինի, կհրապարակեմ մեր լուսանկարները: Ընտրյալս իմ ոլորտից չէ: Զեմֆիրան մի երգ ունի, կոչվում է` «Փնտրել եմ». ես այդ երգը չէի սիրում, որովհետեւ չէի հասկանում: Հիմա այն իմ ամենասիրելի երգերից է, քանի որ նա իմ բոլոր պատկերացումները բավարարող մարդն է: Երբ հասկանամ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես ես եմ ուզում, կանեմ նաեւ հրապարակումներ:

Անելյա Գուբրյանը


Ոգեւորում է

Նույնիսկ նախորդ տարի, երբ նա չկար, ես ասում էի, որ երկու հատկանիշ եմ կարեւորում կողակցի մեջ. մեկը՝ հանգստությունը: Նրա կողքին ես պետք է հանգիստ լինեմ, առանց դիմակի, այնպիսին, ինչպիսին կամ: Երկրորդը՝ վստահությունը: Պետք է վստահեմ նրան, քանի որ ինքս ինձ վստահելի եմ համարում: Ընտրյալս չի խոչընդոտում իմ գործունեությանը, ընդհակառակը՝ ոգեւորում է ինձ եւ ուրախանում իմ հաջողություններով:

Զրուցեց Մարիամ Խաչատրյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Ղազանչյանի եւ Անելյայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին