BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի «Կիսաստվեր» նախագծի մեկնարկը տրվեց Դիանա Մալենկոյի դիմանկարով եւ ինքնաբնութագրականով, այնուհետեւ ներկայացրինք ԴերՀովային եւ Ռոզի Ավետիսովային, իսկ այսօրվա մեր հերոսն է.
Տաթեւ Հովակիմյան՝ դերասանուհի
-Ես մարդ եմ, ով ուզում է խոսել աշխարհի հետ, աշխարհի մասին։
Ես մարդ եմ, ով երազում թիթեռ է տեսնում, կամ թիթեռ եմ, ով երազում մարդ է տեսնում։
Ես մարդ եմ, ում սպասում են ինչ-որ տեղ։ Ես մարդ եմ, ումից խլել են եւ տվել։
Ես մարդ եմ, ում էգոն պայքարում է մտքի հետ, միտքը՝ հոգու, հոգին՝ գիտակցության։
Ես մարդ եմ, ով ստեղծագործում է ինքն իրեն։
Հեղինակ-լուսանկարիչ` Էմին Արիստակեսյան
BRAVO.am


×
7,615






