×


«Հաճելիորեն զարմացած եմ». Շպռոտը՝ Երեւանում անցկացրած օրերի մասին

Վերջին տարիներին Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտն այս օրերին Հայաստանում է: BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ընտանիքի կարոտն է ստիպում իրեն հաճախ հայրենիք գալ:

«Մոտ մեկ ամիս է՝ ինչ Երեւանում եմ: Միացյալ Նահանգներում ես մենակ եմ, ու շատ եմ կարոտում հարազատներիս: Ամեն այցիս ժամանակ էլ ոգեւորությունս շատ մեծ է լինում: Այս օրերի ընթացքում նաեւ ընկերներիս եմ հանդիպել: Հասցրել եմ Սեւանում, Գառնիում, Ծաղկաձորում լինել: Նոր ծանոթություններ եմ ձեռք բերել, մի շարք հաճելի նվերներ ստացել»,- նշել է նա:

Շպռոտը


Երգչուհին այստեղ չի հրաժարվում նաեւ գործնական առաջարկներից.«Եկածս օրվանից աշխատում եմ՝ համագործակցելով երեւանյան մի քանի ակումբների հետ: Հաճելիորեն զարմացած եմ՝ մի շարք համերգների մասնակցելու հրավերներ եմ ստացել, հարսանիքի եմ մասնակցել: Նոր երգեր եմ ձայնագրել, որոնք շուտով պատրաստ կլինեն»:

Ինչ վերաբերում է արտաքին տեսքին հետեւելուն, ապա Անիի համար Երեւանում են պրոֆեսիոնալները.«Զբաղվել եմ եղունգներիս, մազերիս, թարթիչներիս խնամքով: Ըստ իս՝ այստեղի մասնագետները լավագույնն են»:


Օգոստոսի 28-ին նա վերադառնալու է ԱՄՆ.«Ինձ մոտ 15 օր պետք է այնտեղի ռիթմին ընտելանալու համար»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շպռոտի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին