×


«Միշտ պատկերացրել եմ, որ ապագա ամուսինս իմ ասպարեզից է լինելու». Մերի Մովսեսյան

BRAVO.am-ը շարունակում է սիրային հարցուփորձ անել հեռուստատեսությունից հայտնի դեմքերին, սերիալային դերասաններին եւ ճանաչված այլ մարդկանց: Այս անգամ զրուցել ենք «Պատվից առավել» սերիալում Լուսինի դերակատար Մերի Մովսեսյանի հետ:

Սերն ազնիվ է:

Սիրել՝ նշանակում է վստահել, հարգել:

Կա հրապուրանք առաջին հայացքից, սերն ավելի խորն է:

Սիրահարվածները նման են խենթերի:

Մերի Մովսեսյանը


Սիրո եղանակը կապ չունի, պազապես սիրո համար պետք է բաց լինել:

Տղամարդու արտաքինում ինձ կարող են գրավել հասակը եւ աչքերը:

Վանել՝ չխնամված լինելը:

Տղամարդը պետք է լինի տղամարդ:

Կյանքն առանց սիրո ձանձրալի կլիներ:

Երբ սիրում ես, ուզում ես ամեն ինչ անել նրա համար:

Հանուն սիրո պատրաստ եմ դեմ գնալ ամենքին եւ ամեն ինչին:

Միշտ պատկերացրել եմ, որ ապագա ամուսինս իմ ասպարեզից է լինելու, բայց դա դոգմա չէ:

Մերի Մովսեսյանը


Սիրած էակի կողքին արթնանալը... Մի օր գուցե կարողանամ պատասխանել այդ հարցին:

Սերը բաց երկնագույն է, կարմիր:

Մինչ ամուսնանալը պետք է քո ընտրյալին տեսնես տարբեր իրավիճակներում եւ վստահ լինես նրա հարցում:

Իմ առաջին համբույրը նման էր… դեռ ոչ մի բանի նման չի եղել:):

Շուտ ամուսնանալ՝ նշանակում է, դե, նայած՝ ինչքան շուտ:

Առաջին ժամադրությունը պետք է լինի տպավորիչ:


Երբ սիրում ես, պետք է պատասխանատվության զգացում ունենաս:

Տղաներին դուր է գալիս իմ… Չեմ մտածել երբեք, կարելի է նրանց հարցնել:

Կամուսնանամ, եթե զգամ՝ պատրաստ եմ:

Չեմ սիրում տղաների, ովքեր ինքնասիրահարված են, կայացած չեն եւ անգամ փորձ չեն անում կայանալու, հումորի զգացում չունեն:

Բլից հարցերը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մերի Մովսեսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին