×


«Որքան էլ վատաբանումն ու չարախոսությունը խոցեն ու փորձեն թուլացնել…». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի ինստագրամյան հրապարակումներից եւ ոչ մեկն անտարբեր չի թողնում նրա հետեւորդների մեծ բանակին: Այս գրառումը այլաբանական նրբերանգներ ունի:

«Ես չեմ կրում ոսպնյակներ(լինզաներ), չեմ ուզում թաքցնել հայացքս կամ փոխել չբռնվող գույնն աչքերիս): Նրանք իմ տրամադրության, տեսածի ու ապրածի մասին են. իմ կյանքի արտացոլքը... Շատ վաղ անցյալում մի քանի անգամ փորձեցի, հասկացա, որ չի լինում արտասվել, որովհետեւ փակում է արցունքագեղձը, որ փոշուց ու հայաստանյան քամիներից ավելի վատ եմ տեսնում՝ աչքիս մեջ օտար մարմին ունենալով, որ կաշկանդվում է շարժումն իմ սեփական ոսպնյակի:):

Իսկ ես ազատություն եմ սիրում։ Գուցե ազատության հակառակ կողմում միայնությունն է, բայց ես ինձ երբեք միայնակ չեմ զգացել, չէ՞ որ դուք միշտ իմ կողքին եք, ինձ հետ։ Ու էական էլ չէ, ասում եք միայն վատը, շռայլում եք հաճոյախոսություններ, թե գուրգուրելով նվիրում եք ինձ ամենագլխավորը՝ ձեր սերը։ Ժպիտի, սիրո ու թափանցիկ դարձած աչքերիս մեջ մեծ կյանքն է, որն ապրում ենք միասին։ «Միասին»-ի մեջ միայնությունը տեղ չունի: Եվ, իհարկե, որքան էլ վատաբանումն ու չարախոսությունը խոցեն ու փորձեն թուլացնել, ես միեւնույն է ընտրում եմ ձեր՝ ինձ տված ամենաթանկը՝ սերը, ու ժպտում՝ առանց հասցեատերերին ֆիլտրելու: #ժպտացեք: Հ.Գ. Ավելի լավ է ժպիտի, սրտանց ժպիտի ֆլեշմոբ անենք, ոչ թե ձվի կամ եսիմ ինչի:

Դրեք ժպիտով նկար, նշեք ձեր ժպտադեմ ընկերներին, ու թող համացանցը ժպիտ պարգեւի մեր անժպիտ իրականությանը: Ասածիս մեջ ալեգորիա կար, պարզ է, որ ուղիղ իմաստով յուրաքանչյուր ոք կարող է կրել ոսպնյակներ՝ ըստ անհրաժեշտության կամ ցանկության»,-գրել է նա:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW