×


«Պետք է խոստումը կատարենք». Աստղիկն ու Նարբեն սպասում են իրենց երկրորդ երեխային

Նարբե Պողոսյանի եւ Աստղիկ Ալավերդյանի ընտանիքում համալրում է սպասվում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին առաջին անգամ խոսել է իր երկրորդ հղիության մասին եւ լուսանկար տրամադրել, որում երեւում է կլորացած փորիկը:):

Աստղիկն ասել է, որ հղիության 4-րդ ամսում է.«Այս անգամ զգացողություններս տարբեր են: Առաջինի ժամանակ անվստահություն կար, վախ, իսկ հիմա պարզապես վայելում եմ այս ամիսները։ Շատ թեթեւ եմ տանում եւ հաճելի զգացողություններով»։

Նարբեն եւ Աստղիկն՝ իրենց որդու հետ


Զույգն արդեն պարզել է ապագա երեխայի սեռը.«Մեր երկրորդ բալիկն աղջիկ է, եւ Նարբեն շատ ուրախ է դրա համար։ Ինչպես Մոնթեի ժամանակ, այնպես էլ հիմա, ասում է, որ երեխան իր նման է լինելու, եւ այժմ մեր վեճերը դրա շուրջ են։): Շատ ուրախ ենք այն մտքից, որ մեր ընտանիքը մեծանում է»:

Աստղիկն ասել է նաեւ, որ Մոնթեն էլ անհամբերությամբ սպասում է քույրիկի ծննդին. «Եղբայր էր ուզում, եւ երբ իմացավ՝ աղջիկ ենք ունենալու, ասաց՝ բայց տղա էլ եք, չէ՞, ունենալու: Այնպես որ, պետք է խոստումը կատարենք»:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն է մաղթում Աստղիկին եւ առողջ բալիկ:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Աստղիկի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին