×


Անի Քրիստի

Անի Քրիստի

“Ինձ նվիրեցի հոգուս խաղաղությունն ու անկեղծ ժպիտս” Bravo.am-ի “օվկիանոսից  այն կողմ” հարցազրույցը Անի Քրիստիին Երեւանում չենք տեսնում, փոխարենը ամերիկահայերը “Alex” թատրոնում նրա համերգին են գնում:): Երգչուհին Միացյալ Նահանգներում է, խոստանում է հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք: Գալուց էլ “դատարկ ձեռքերով” չի գալու:). նոր ձայնասկավառակ, տեսահոլովակ ու իր երեւանյան առաջին մենահամերգն է բերելու: Մինչ այդ Անի Քրիստին Bravo.am-ի հետ կիսվել է իր ամերիկյան ապրելակերպով ու համերգներով: Երգչուհուն այնքան շատ են ասում՝ շաաատ լավն ես, որ կատակում է՝ արդեն ինքն էլ է սկսել դրան հավատալ:): Ani Christy - Bravo.am-ը շնորհավորում է երկու իրադարձությունների` “Alex” թատրոնում համերգի եւ ծննդյանդ առթիվ: Ինչպե՞ս ես: Ինչպե՞ս է անցնում կյանքդ Միացյալ Նահանգներում: - Շնորհակալ եմ բարի խոսքերի համար: ԱՄՆ-ում ժամանակս շատ գեղեցիկ ու ռացիոնալ է անցնում: Պատրաստվում եմ ավարտել նոր ձայնասկավառակիս աշխատանքները, տեսահոլովակներ եմ նկարահանելու: Խոստանում եմ այս տարի երկրպագուներիս նոր երգերով ուրախացնել: - Ինչպիսի՞ն էր մարտի 14-ին “Alex” թատրոնում տեղի ունեցած քո եւ Հովհաննես Շահբազյանի համերգի ծրագիրը: Խորագիր ունե՞ր եւ ի՞նչ կապակցությամբ էր կազմակերպվել: - Մայրության եւ գեղեցկության տոնին էր նվիրված եւ, ինչո՞ւ չէ, նաեւ գարնանը: Շատ գեղեցիկ երեկո անցկացրինք: Ծավալուն երգացանկով հանդես եկա: Ամերիկաբնակ հայ հանդիսատեսը շատ լավ ընդունեց ինձ, շատ ուրախ եմ: Դա ոգեւորել է ինձ, աշխատելու եռանդ, էներգիա տվել: Համատեղ համերգ իրականացնելու հրավերը ստացա Հովհաննեսից եւ սիրով ընդունեցի: Նրան ԱՄՆ-ում շատ են սիրում, եւ դա ինձ համար եւս շատ կարեւոր էր:): Ani Christy - Եթե չեմ սխալվում,  առաջին մեծ համերգդ էր Միացյալ Նահանգներում: Ինչպե՞ս ես գնահատում այն, բոլոր սպասելիքներդ արդարացա՞ն: - Այո, շատ, նույնիսկ ավելին… Համերգին ներկա էին հայ համայնքում շատ հայտնի ու հարգված մարդիկ: Մաեստրո Կոնստանտին Օրբելյանն էլ էր երեկոյի հյուրը: Նա այնքան ոգեւորվեց իմ՝ “Ո՞վ եմ ես” երգի կատարմամբ, որ տեղից վեր կացավ, եկավ բեմեզր՝ ձեռքս սեղմելու եւ եւս մեկ անգամ ողջունելու, շնորհավորելու: Նման արվեստագետների կարծիքն ինձ համար շատ կարեւոր է: - Հայաստանի եւ Ամերիկայի հանդիսատեսի միջեւ տարբերություն զգացի՞ր: - Հիմա մեծամիտ կթվամ, բայց ոչ մի տարբերություն չզգացի: Երգել եմ իմ բոլոր հիթերը. նոր CD-ից ոչ մի երգ չկատարեցի: Ի զարմանս ինձ, բոլոր երգերս շատ բարձր գնահատվեցին, արդեն կարող եմ ասել, իմ ամերիկահայ հանդիսատեսի կողմից: Ամեն ինչ այնքան լավ էր, որ համերգի հաջորդ օրը, երբ գնումների էի գնացել, տարբեր մարդիկ էին մոտենում, ասում, որ ներկա են եղել համերգին եւ շատ մեծ բավականություն են ստացել: Ես նաեւ կարեւորում եմ հանդիսատեսի կարծիքը ու միշտ ընդունում առողջ քննադատությունը: -  Երգերի պրեմիերաներ եղե՞լ են: Հովհաննես Շահբազյանի հետ նաեւ դուետով եք հանդես եկել: Ի՞նչ երգ էր: Ինչպիսի՞ն էր համատեղ համերգ անցկացնելու առաջարկին առաջին արձագանքդ: - Եթե հաշվի առնենք, որ ես առաջին անգամ էի մեծ ծրագրով հանդես գալիս, այո, իմ բոլոր երգերն էլ պրեմիերաներ էին:): Բայց ինձ համար պրեմիերա էր բեմից հնչեցնել “Չեմ խնայի” երգը, որի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, “Հայրիկ, մայրիկ” երգը. խոսքերի հեղինակ՝ Անիտա Հախվերդյան, երաժշտությունը գրել է Արթուր Քանքանյանը: Այս երկու երգն էլ հանդիսատեսը շատ լավ ընդունեց: Հովհաննեսի հետ դուետով երգեցինք Արմեն Մանդակունյանի “Սիրելիս” ստեղծագործությունը: Այն առաջին անգամ էր զուգերգով հնչում: Իմ եւ ստեղծագործական անձնակազմիս մասնակցության նախապայմաններից մեկը կենդանի հնչողությունն էր: Այն ապահովվեց, եւ փառք Աստծո, դա մեր հաջողության մեծ տոկոսն էր կազմում: Անի Քրիստին ու Հովհաննես Շահբազյանը - Հայաստանցի երկրպագուներդ ինչքա՞ն են կարոտելու: Երեւանում ե՞րբ համերգ կտաս: - Ես իրենց շատ-շատ սիրում եմ, ու այդ մասին իրենք շատ լավ գիտեն:): Կարծում եմ, եթե այս արագությամբ աշխատեմ, շատ շուտով Հայաստանում կհանդիպենք: Վերադառնալու եմ նոր տեսահոլովակներով, ձայնասկավառակով եւ, վերջապես, մենահամերգային ծրագրով, որը, անկեղծ, ինձ համար հասունացել է: - Համերգին կրածդ  հագուստների հեղինակն ո՞վ է:  Անի Քրիստիի ոճով ո՞վ է զբաղվում: - Հագուստներիս հեղինակը Միքայել Շարաֆյանն է՝ Կարուզոն, դրանք պատրաստվել են “Silva” նորաձեւության կենտրոնում, որտեղ իրենց զգեստներն են կարում ամերիկյան մի շարք աստղեր: Մեր համագործակցությունը շարունակվելու է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեծ եռանդով եւ շատ կարճ ժամանակահատվածում հասցնում էին ինձ կերպարանափոխել եւ հաճելի դարձնել հանդիսատեսին: Ani Christy - Ծնունդդ ինչպե՞ս  նշեցիր: - Համերգից հետո՝ 00.00-ին վառվեցին լույսերը, բերեցին իմ տորթը, որն, անկեղծ, անակնկալ էր ինձ համար, եւ հնչեց “Ծնունդդ շնորհավոր”-ը՝ անգլերեն լեզվով… Եվ համբույրների տարափ: Ինձ հետ էին մտերիմներս, լավ ընկերներս: - Մտերիմներդ հաճելի անակնկալներ մատուցած կլինեն: Դու քեզ ի՞նչ ես նվիրել: - Ես ինձ նվիրեցի իմ հոգու խաղաղությունը, հանգստությունը, որպես արվեստի գործիչ՝ իմ բավարարվածությունը համերգից, լի էի դրական էմոցիաներով, եւ, վերջապես, ինձ նվիրեցի իմ անկեղծ ժպիտը, որ ես շատ եմ սիրում: Ուրախ եմ՝ այս Վագրի տարին, որն, ի դեպ, իմ տարին է, ինձ բերում է  լի ժպիտներ, հաջողություններ, նոր ձեռքբերումներ: - Facebook-ում կարդացել եմ երկրպագուներիդ, մտերիմներիդ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Հաճա՞խ են ասում, որ դու շատ լավն ես:) : - Հավատացեք, այո: Այնքան շատ են ասում, որ արդեն ինքս սկսել եմ դրան հավատալ:): Ես նրանց շաաաաաատ եմ սիրում: - Օրերս Երգի  թատրոնում կայացած` Վահրամ Պետրոսյանի հեղինակային երգերի երեկոյին Արթուր Գրիգորյանը քո “Երազում” երգն է կատարել ու նշել է, որ շատ է հավանում: Ի՞նչ նոր երգերով կուրախացնես երկրպագուներիդ, ովքե՞ր են հեղինակները: - Շնորհավորում եմ իմ տաղանդավոր ընկերոջն ու լավ եղբորը՝ Վահրամին, իր երեկոյի կապակցությամբ: Շնորհակալ եմ մաեստրոյին այդ երգը կատարելու համար: Ես շատ հպարտ եմ… Արթուր Գրիգորյանն երբեւէ նման անակնկալ չի արել… Ուրախ եմ, որ նա ինձ գնահատում է որպես երգչուհի, Վահրամին՝ որպես երգահան, ու կատարում է այն երգը, որին միասին ենք շունչ տվել: Նոր երգերիցս չեմ խոսի, դրանք անակնկալ կլինեն: Ani Christy - Ի՞նչ որ բան կա ԱՄՆ-ում, որ հոգնեցրել է քեզ: - Ոչ, ընդհակառակը… Այստեղ հոգնել չկա:): Ես կարծում եմ՝ անկախ բնակության վայրից, մարդու հոգում պետք է խնջույք լինի: Բայց, ինչ խոսք, մենք բոլորս էլ էներգիայով ենք լցվում մեր հարազատ Հայաստանից: Որին ես շատ եմ սիրում ու նվիրում եմ իմ բոլոր երգերը: - Ինչպե՞ս ես տանում անձնական կյանքիդ, ամուսնալուծությանդ վերաբերյալ շարունակվող բամբասանքները: - Ես արդեն վաղուուուուց չեմ լսում դրանք… Միգուցե նրանից է, որ չեմ էլ հետաքրքրվում: Կյանքում սկզբունքներ ունեմ. արդեն փակված էջին չեմ անդրադառնում: Իմ կյանքը շատ գունեղ է, իսկ բամբասանքն ու նմանատիպ արարողությունները ինձ պես զբաղված մարդկանց համար չեն: - Վերջում ի՞նչ լավ բան կասես: Հիմա ի՞նչով ես զբաղված: Ի՞նչ ես ուզում ձեռք բերել: - Շնորհակալություն հարցազրույցի համար: Ես սիրում եմ բոլոր նրանց, ովքեր ինձ սիրում են, նույնիսկ նրանց, ովքեր ինձ չեն սիրում: Երջանկություն, խաղաղություն եւ մեծ սեր բոլորիդ, սիրելիներս: Ես էլ խոսք եմ տալիս շատ երկար չսպասեցնել… Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները՝  Կարեն Աղասյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW