Երգի նոր ռեմիքսը 8 bit-ի եւ DJ Վակցինայի կողմից Եվա Ռիվասի եվրատեսիլյան “Apricot Stone” երգի միքսած տարբերակներից մեկը Bravo.am-ն արդեն ներկայացրել է ձեր ուշադրությանը: Այժմ էլ առաջարկում ենք լսել “Ծիրանի կորիզի” բոլորովին նոր ռեմիքսը, որի հեղինակները 8 bit նախագիծն ու DJ Վակցինան են: DJ Վակցինան եւ 8 bit-ը մեզ սիրով տրամադրեցին երգի նոր ռեմիքսը, ասացին, որ իրենց հիմնած “The Laboratory” ստուդիայի առաջին լուրջ ռեմիքսն է. “Մենք երկար ժամանակ որոշում էինք, թե որ երգն ենք առաջինը ռեմիքսելու: Երկար քննարկումներից հետո գտանք, որ “Apricot Stone” երգը շատերի կողմից ամենացանկալին է: Ռիվասի մենեջմենթի հետ պայմանավորվածություն ձեռք բերելով` սկսեցինք այս ռեմիքսի աշխատանքները”: “Ծիրանի կորիզի” նոր ռեմիքսը ստացվել է progressive house ոճում, կատարել են մոտ մեկ շաբաթում, հիմա էլ հանձնում են ձեր դատին. “Կա եւս մեկ ռեմիքս` կատարված ռուս DJ-ների կողմից, իսկ սա հայկական տարբերակն է: Հուսով ենք` այս մեկն ավելի շատ կընդունվի մեր երիտասարդության կողմից”,- ասաց DJ Վակցինան: Ի դեպ, որպես 8 bit Վահագն ու Սուրեն Նալբանդյաններն իրենց կարիերան սկսել են 2008 թվին` ստեղծագործելով հիմնականում minimal techno, minimal house, micro tech ուղղվածությունների մեջ, իսկ ընդհանրապես, ստեղծագործել սկսել են 2001 թվականից բացառապես Եվրոպական շուկայի համար: Ներկայումս 8 bit-ը համագործակցում է DJ Վակցինայի հետ, ում հետ արդեն պատրաստել է առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Double Injection» («Կրկնակի ներարկում»), որն արված է եվրոպական չափանիշներով: 8 bit խմբի անդամները ունեն բավականին ծանր բնավորություն, գրեթե չեն հաճախում հայկական ակումբներ, հարցազրույց համարյա չեն տալիս, այդ իսկ պատճառով կրում են «sorry, we are minimal» կարգախոսը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` “The Laboratory”-ի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: