×


Ararat 94

Ararat 94

“Երազանքս Շառլ Ազնավուրի հետ երգելն է” Անունս Ռոբերտ է, ազգանունս` Ներկարարյան, նույն ինքը` Ararat94: Մարդիկ ինձ թող այսպես էլ իմանան: Ararat94 Բուբայի (Booba), 2 Pac-ի, Biggy-ի երգերը լսելով եմ մեծացել, բայց ամենաշատը ֆրանսիական ռեփն եմ սիրում, թեեւ չեմ ուզում նմանակել: Գրել ու կարդալ հայերեն չգիտեմ. 8 տարեկանից Փարիզում եմ: Հիմա 26 տարեկան եմ: Դժվար տարիներ եմ Փարիզում ապրել: Անգամ անունս այնտեղից է գալիս. 94-րդ թաղամասում եմ ապրում, դրա համար էլ անունս Ararat94 է: Ես դեռ մեծ համերգներ չեմ ունեցել, եղել են փոքրիկ ելույթներ: Զգում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, նոր շատ ծրագրեր ունեմ: Էլի հետ կգամ. ինձ թվում է` հարկ կլինի անպայման: Ընկեր ունեմ, ումից էլ ամեն ինչ սկսվեց: Ինքը ռեփ է կարդում եւ DJ է: Թմրանյութերի կողքին եմ մեծացել` վատ թաղամասում, բայց չեմ օգտագործում: Ստեղծագործ մարդը թմրանյութերից չի ոգեշնչվում: Պետք է ներքուստ տաղանդավոր լինել: Ararat94 Ժամանակին փորձել եմ, բայց դա երբեք չի դարձել սովորություն: Ի դեպ, վերջին անգամ Երեւանում ձմռանն եմ եղել: Լսում եմ նաեւ “Ապե ջան” խմբին. լավն են, հավանում եմ: Խուլիգանական միջավայրում եմ մեծացել, բայց ինձ թվում է` դա կյանքի դպրոց է եղել: Ծնողներս Ֆրանսիայում են, բայց բարեկամներիցս շատերը տարբեր երկրներում են: Կեսը ֆրանսերեն, կեսը հայերեն երգ ենք ձայնագրել Միշոյի հետ: “Je viens d'Erévan”-ի /“Ես Երեւանից եմ”/ տեսահոլովակն էլ շուտով կլինի: Հայաստանն ինձ ճանաչում տվեց, Միշոյի եւ Սերժոյի հետ համագործակցեցի, մարդիկ իմացան` ով ա Ararat94-ը: Ջերմություն տեսա մարդկանց մեջ: Ձայնասկավառակն այստեղ ենք ձայնագրում: Այն կթողարկվի Հայաստանում, կտարածվի նաեւ Եվրոպայում: Ararat94 Ղարաբաղում երբեք չեմ եղել, բայց ցանկություն կա: Ճանաչել պետք է ամբողջ հայրենիքը, ուղղակի դժվար է միանգամից դա անել: Միշոյի հետ “Գազ տուր քոնը” հիթն եմ կատարել, որն իր ալբոմում կա, եւ իմ նոր ալբոմի մեջ էլ կլինի: Միգուցե Միշոյի ու Սերժոյի հետ էլի երգեր ձայնագրեմ, ապագան ցույց կտա: Յոթ տարի է` երգում եմ: Համալսարան չեմ ավարտել.  դպրոցի տարիներից աշխատել եմ: Ֆրանսերեն չգիտեի… Շատ դժվար էր այդ տարիներին: Նոր տեսահոլովակս “Jeune, jeune” երգի հիման վրա է: Անունը ֆրանսերենից թարգմանաբար երիտասարդություն է նշանակում: Շատ ուրախ եմ, որ այն կարճ ժամանակահատվածում լայն տարածում գտավ թե Հայաստանում, եւ թե Ֆրանսիայում: Եթե հավանում եք իմ աշխարհը, միացեք իմ ֆան-էջին: Ոգեշնչվում եմ մարդկանցից, նրանք են ռեփը: Իմ գործերի թեմաները տարբեր են` քաղաքական, պարային, սիրային:  Մի խոսքով, ամեն ինչ. ռեփը կյանքն ա բնութագրում: Չէի սպասում, որ տեսահոլովակս այդքան կսիրվի եւ կտարածվի: Ararat94 Պետք է նաեւ շնորհակալություն հայտնեմ տեսահոլովակում նկարահանված մոդելներին. շատ գեղեցիկ են: Ջան, Վահան Ստեփանյան ջան:), հրաշալի տեսահոլովակ է նկարել Սերժոյի եւ ինձ համար: Բոլորը “Jeune, Jeune”-ն են լսում: Ռաբիս երբեք չեմ կարող լսել: Ով լսում է` խնդրեմ, բայց ես` No:), հարգում եմ, բայց ամեն “մյուզիք” իր ունկնդիրն ունի: Ես ֆրանսերեն ռեփ եմ լսում: Սահման բառը երաժշտության մեջ գոյություն չունի. ամեն օր բացի  ռեփից լսում եմ ամեն ինչ, սիրում եմ Reggae, Ragga, Hip Hop, House: Վերադառնում եմ Փարիզ օգոստոսի 11-ին: 3 ամիս է` այստեղ եմ, բայց շատ բան ինձ տվեց այս ժամանակահատվածը: Սփյուռքի հայերն էլ են սկսում լսել իմ ռեփը: Տուն եմ համարում  ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ֆրանսիան: Ararat94-ը Րոպեներն անգամ կարեւոր են կյանքում: Ցուցակով ապրել չեմ սիրում, բայց նպատակներ շատ ունեմ: Ու իհարկե, շատ կուզեի երկրորդ կեսս հայ լիներ, բայց ազգությունը կապ չունի: Փող դեռեւս չեմ վաստակում, բայց թողարկվող ալբոմից ակնկալիքներ ունեմ: Քյարթու աղջիկ չեմ ուզում. պետք է ազատ լինի: Եվ իմ սիրտն ազատ է:): Օգոստոսի 16-ին էլ ծնունդս է: Ֆրանսիական շանսոն եւ ռեփ: Ամենամեծ նպատակս Շառլ Ազնավուրի հետ հանդես գալն է: Ինքը շանսոն երգի, ես ռեփ կարդամ սիրո թեմայով: Գուցե մի օր համաձայնի: Ւրեն երբեւէ չեմ հանդիպել, ուզում եմ նամակ գրել ալբոմիս թողարկվելուց հետո: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/  եւ Ararat94-ի  անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին