×


«ԱրԱրԱտի 100 լեգենդները»

«ԱրԱրԱտի 100 լեգենդները»

MEDIACRAT-ը ներկայացնում է «ԱրԱրԱտ» ապրանքանիշն ու MEDIACRAT ընկերությունը համատեղ մշակել են «ԱրԱրԱտի 100 լեգենդները» նորարարական հայեցակարգը: «ԱրԱրԱտի 100 լեգենդները» հին հայկական առասպելների եզակի ժողովածու է` հավաքված Հայաստանի պատմաբանների եւ ազգագիրների կողմից եւ պատկերազարդված «ЦЭХ» ռուսական ստեղծագործական միության ժամանակակից նկարիչների կողմից: «ԱրԱրԱտի 100 լեգենդները» նորարարական հայեցակարգը Պրոմո-ակցիայի շրջանակներում օն-թրեյդ ծրագրին մասնակցող հաստատության ցանկացած այցելու «ԱրԱրԱտ»-ի մեկ գավաթ պատվիրելու դեպքում նվեր կստանա մեկ լեգենդ պարունակող ծրար: Լեգենդների հավաքածու ստեղծելու ձգտումը մղում է եւս մեկ անգամ գնում կատարելու: «Նվերն անպայման պետք է պարունակի զգացմունքային ու ինտելեկտուալ արժեք` դրդելով սպառողի ներգրավմանը «ԱրԱրԱտ»-ի աշխարհ: Այսպես է ծնվել նոր նախագծի` «100 լեգենդի» գաղափարը: Մենք նորարարական գործիքը ստացել ենք «ԱրԱրԱտ» բրենդ-հարթակին եւ նրա առաջադրած խնդիրներին համապատասխանող պրոմոյի համար»,- ասվում է «ԱրԱրԱտ»-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: «ԱրԱրԱտի 100 լեգենդները» նորարարական հայեցակարգը «ԱրԱրԱտ»-ի եւ MEDIACRAT-ի առաջիկա ծրագրերի մեջ է նաեւ «ԱրԱրԱտի 100 լեգենդների» հրատարակումը որպես գիրք հայերեն, ռուսերեն ու անգլերեն լեզուներով, ինչպես նաեւ արվեստի նյութերով ցուցահանդեսների անցկացումը Մոսկվայում եւ Երեւանում: Աղբյուրը` “Մեդիամաքս”

Կարդալ ավելին

Quality Sign BW