Նեապոլիտանական երգերին նվիրված երաժշտական բացառիկ երեկո է սպասվում երեւանյան հանդիսատեսին: Ars Nova Napoli խումբը ներկայացնելու է հարավային Իտալիայի սրտից բխող ժողովրդական ու ավանդական երգեր՝ նոր ու ժամանակակից մեկնաբանությամբ։ Համերգը տեղի կունենա հուլիսի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Ars Nova Napoli խումբը հայտնի է իր անզուգական կատարումներով, որոնք համադրում են պատմական ժառանգությունը ժամանակակից նու-ֆոլկ ոճի, ջազային եւ վոկալ-գործիքային նորարարությունների հետ։
Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ իրականացվող այս համերգը մշակութային ուղեւորություն է դեպի Նեապոլ՝ քաղաք, որտեղ երաժշտությունը խոսում է սիրո, կարոտի, կրքի ու դրամատիզմի լեզվով։
Ars Nova Napoli խմբի երաժիշտներն են Վինչենցո Ռաշիոպպին (մանդոլին), Միքելանջելո Նուսկոն (ջութակ եւ շեփոր), Մարչելլո Սքուիլանտեն (ակորդեոն եւ վոկալ), Անտոնինո Անաստասիան (հարվածային գործիքներ), Բռունո Բելարդին (կոնտրաբաս) եւ Ջանլուկա Ֆուսկոն (կիթառ եւ վոկալ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: