×


Աշոտ Ղազարյան

Աշոտ Ղազարյան

Հումորի արքան նշեց իր 61-ամյակը :) Սիրված դերասան, Հումորի արքա Աշոտ Ղազարյանը մայիսի 15-ին նշեց իր ծննդյան 61-ամյակը: Այս տարի Աշոտ Ղազարյանը նախընտրեց այն նշել տանը` մտերիմների հետ: Ashot Ghazaryan Ղազարյանների ընտանիքում հավաքվել էին դերասանի մտերիմ բարեկամներն ու ընկերները, նստել սեղանի շուրջ: Նրանք զրուցում եւ ուրախ ժամանակ էին անցկացնում: Bravo.am-ը եւս ներկա էր Աշոտ Ղազարյանի ծնունդին: Հայկական էթնիկ հումորի հիմնադիրը մեզ ասաց, որ իր ծննդյան օրը չի սիրում. «Անկեղծ :), ի տարբերություն այն մարդկանց, ովքեր ուղղակի ասում են, ես իրոք չեմ սիրում իմ ծննդյան օրը»,- ասում է դերասանն ու հավելում, որ տխրում է`գիտակցելով, որ ամեն տարի մեծանում է: Ashot Ghazaryan Այդուհանդերձ, Աշոտ Ղազարյանը նշում է. «Այնքանով է լավ, որ հարազատներով հավաքվում ենք, ուրախանում»: Դերասանն իր 61-ամյակը նշեց ավելի խաղաղ մթնոլորտում. «Կասենք-կխոսենք, կուտենք-կխմենք  ու կուրախանանք»: Հոբելյարն ասում է, որ հատուկ հյուրեր չի հրավիրել, բայց իր մտերիմներն ու ընկերները մինչ կեսգիշեր կգան ու կշնորհավորեն. «Անցած տարի հոբելյանական, «կլոր» թիվ էր, ուստի մեծ շուքով նշեցինք. ռեստորանում հավաքվել էին հարազատներ, ընկերներ, բարեկամներ. ամեն մեկը հրավիրված էր եւ ուներ իր հատուկ տեղը»: Ashot Ghazaryan Ծննդյան օրը դերասանին առաջինը շնորհավորում է կինը. «Աղջիկս անպայման զանգում է 24:00-ին, իսկ տղաս տուն է գալիս ինձ համար նվերը ձեռքին: Առավոտյան էլ, երբ զարթնում ենք, առաջինը կինս է ինձ շնորհավորում:)...»: Այս տարի Աշոտ Ղազարյանի համար ամենահարազատ ու թանկ նվերը թոռնուհու նկարած նկարն էր, իսկ առհասարակ, դերասանն ասում է, որ սիրում է այնպիսի նվերներ, որոնք հնարավոր է օգտագործել: Ի դեպ, Աշոտ Ղազարյանն իր ծննդյան տորթը նվեր էր ստացել, որի վրա պատկերված էր դերասանի կյանքի անբաժան մասնիկներից մեկը` բեմը:    Մայիսի 15-ին Ղազարյանների ընտանիքում հնչում էին շնորհավորանքներ, իսկ դերասանի հեռախոսն անդադար զանգում էր. նրան շնորհավորում էին ընկերներն ու բարեկամները: :) Դերասան Աշոտ Ղազարյանն իր տիկնոջ հետ Bravo.am-ը եւս միանում է այն բոլոր շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին, որոնք ուղղված էին Աշոտ Ղազարյանին` նրա ծննդյան օրվա առթիվ: :) Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովահաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW