Երգչուհին “Գրեմմի”-ի ռեկորդակիր դարձավ Հունվարի 31-ին, Լոս-Անջելեսում հայտնի դարձան Ամերիկյան ձայնագրման Ակադեմիայի կողմից շնորհվող “Գրեմմի” մրցանակի դափնեկիրները: Երեկոյի ընթացքում երգչուհի Բեյոնսեն միանգամից 6 “Գրեմմի”-ի արժանացավ` հաղթող դառնալով նաև “Տարվա Երգչուհի” անվանակարգում` “Single Ladies” երգի համար: “Գրեմմի” մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում Բեյոնսեն դարձավ առաջին կին կատարողը, ով մեկ երեկոյի ընթացքում միանգամից 6 արձանիկների արժանացավ: Ի դեպ, երգչուհին ներկայացված էր ընդամենը 10 անվանակարգերում: Քանթրի ոճում ներկայացող երգչուհի Թեյլոր Սվիֆթը արժանացավ 4 “Գրեմմի” մրցանակների: Նրա “Fearless” ձայնասկավառակը հաղթող ճանաչվեց ամենահեղինակավոր` “Տարվա լավագույն ալբոմ” անվանակարգում: Lady Gaga-ն 2 մրցանակի արժանացավ: “Տարվա ձայնագրում” անվանակարգում հաղթեց Kings of Leon խումբը` “Use Somebody” երգով: Դիրիժոր Վլադիմիր Աշքենազին եւ դաշնակահար Եվգենի Կիսինը “Գրեմմի” մրցանակի արժանացան` “Լավագույն սոլո ինստրումենտալ կատարում նվագախմբի հետ” անվանակարգում` Սերգեյ Պրոկոֆեւի երկրորդ եւ երրորդ համերգների ձայնագրման համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: