×


Dance workshop

Dance workshop

Իտալացիների վարպետության դասերը Երեւանում Ժամանակակից պարերի սիրահարների ու դրանցով հետաքրքրվողների համար իտալացի պարուսույցը միջազգային մակարդակի վարպետության դաս է անցկացնում: Վայրն ու մթնոլորտը թատերական է` “Փոքր թատրոն”-ի թատրոն-ստուդիայում պարի, թատրոնի հետ կապ ունեցող երիտասարդներին Լեոնարդո Դիանան իր փորձն ու հմտություններն է փոխանցում: Leonardo Diana Մաստեր-կլասի գաղափարը ծնվել է Վահան Բադալյանի ու իտալացի գործընկերների մոտ միաժամանակ. “Երբ մի քանի տարի առաջ “7-րդ զգացողությունը” իտալացիների հետ համատեղ բեմադրում էի, մտածեցինք նաեւ դասընթացներ կազմակերպել հայ ուսանողների համար”: Բացի ժամանակակից պարերից իտալացիները ֆիլմերի ու լուսանկարչության դասընթացներ են անցկացնում. “Գարնանը որոշակիորեն փորձեցինք, արդյունքը լավ էր, այս աշնանը որոշեցինք շարունակել: Օրինակ, ֆիլմերի դասերի վերջում փոքրիկ փորձարարական ֆիլմ կստեղծվի, պարի դեպքում` գուցե պարային ներկայացում”,- ասաց “Փոքր թատրոնի” գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: Իտալացիների վարպետության դասերը Երեւանում Պարուսույց Լեոնարդո Դիանան Bravo-ին պատմեց, որ այս պարաոճը ժամանակակից պարերի մի մասն է կազմում. “Պարը մի ամերիկացի խորեոգրաֆի անունով է կոչվում` Նիկոլայզ: Ես սովորել եմ Իտալիայում, իմ պարուսույցը եղել է Նիլոլայզի աշակերտներից մեկը: Այստեղ, ի տարբերություն մյուս պարերի, ավելի շատ կենտրոնանում ես մարմնի շարժման վրա, այլ ոչ թե ոճի: :) Դեռ նոր ենք սկսել, բայց երեխաներն արդեն հետաքրքրված աշխատում են”: Dance Վահան Բադալյանը նշեց, որ իտալացի գործընկերները կամավորական ու ընկերական հիմունքներով են Երեւանում. իրենց աշխատանքի համար չեն վարձատրվում, դասընթացներն էլ անվճար են. “Մասնակիցները միայն մեր թատրոնի երեխաները չեն: Ուրիշ թատրոններից, բուհերից պրոֆեսիոնալ պարողներ ու սիրողական մակարդակի երիտասարդներ են: Պարելու փորձ ունենալը պարտադիր չէ. ովքեր պարել գիտեն, նոր բաներ քաղելու հնարավորություն ունեն, ովքեր չգիտեն, կարող են սովորել ու նաեւ իմանալ պարի հոգեբանության մասին: Հետաքրքրվողները գալիս են ու զգում փորձի փոխանակման, պրակտիկ աշխատանքի կարեւորությունը”: Պարի, ֆիլմի ու լուսանկարչության վարպետության դասերը կշարունակվեն մինչեւ հոկտեմբեր ամսվա վերջ: Եթե հետաքրքրված ես, կարող ես միանալ իտալա-հայկական վարպետության դասերին: :) Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին