×


“GAP”-ի աշուն-ձմեռ 2012/13 հավաքածուն` երեւանյան խանութում

“Դալմա Գարդեն Մոլ”, 1-ին հարկ. այս հասցեում “GAP”-ի հայ գնորդները կարող են ձեռք բերել հայտնի ապրանքանիշի նոր տեսականին: Երեւանյան խանութ-սրահում ներկայացված է բրենդի կանանց, տղամարդկանց եւ մանկական աշուն-ձմեռ 2012/2013 հավաքածուն:

“GAP”-ի աշուն-ձմեռ 2012/13 հավաքածուն` երեւանյան խանութում


Ամերիկյան ապրանքանիշը նախատեսված է հարմարավետ եւ ոճային հագուստ նախընտրող երիտասարդների համար: Քիչ չէ նաեւ “GAP” ֆիրմային անվամբ հագուստ գնող մեծահասակների թիվը:): 

“GAP”-ը  հիմնադրվել է 1969 թվականին, Սան Ֆրանցիսկոյում` ամուսիններ Դոնալդ եւ Դորիս Ֆիշերների կողմից: Ապրանքանիշն ունի մոտ 3150 խանութ Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Իռլանդիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում, մատչելի է ֆինանսական միջին կարողություններ ունեցողների համար:

Արտիստները ներկայացնում են “GAP”-ի աշուն-ձմեռ 2012/13 հավաքածուն


Բրենդի հայ սիրահարներն էլ այլեւս հնարավորություն ունեն թարմացնել ու համալրել զգեստապահարանը “GAP”-ով` օգտվելով երեւանյան նորաբաց խանութ-սրահից:   

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW