×


Գոհար Հարությունյան

Գոհար Հարությունյան

“Միսս Հայաստան 98”-ը հաղթել է “Միսիս Գլոբ 2009” մրցույթում Դեկտեմբերի 13-ին Բրատիսլավայում (Սլովակիա) կայացավ “Միսիս Գլոբ 2009” ամուսնացած կանանց գեղեցկության մրցույթը: Մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչը` երկու երեխաների մայր, “Միսս Հայաստան 1998” եւ “Միսս ԱՊՀ 1999” Գոհար Հարությունյանը (Երեւան): Նման մրցույթներում առաջին անգամ եւ գեղեցկության միջազգային մրցույթների անցկացման ողջ պատմության մեջ երրորդ անգամ Հայաստանի ներկայացուցիչը գեղեցկության թագուհու պատվանդանին է: “Միսիս Գլոբ 2009” Գոհար Հարությունյան Մրցույթում Գոհարին ուղեկցել եւ սատարել է ամուսինը` Միխաիլ Թումասյանը: Ամուսինները Մոսկվայում կլինեն դեկտեմբերի 18-ին: Աղբյուրը` http://moon-lusin.livejournal.com Լուսանկարը` http://www.mrsglobe.com

Կարդալ ավելին

Quality Sign BW