×


Halloween

Halloween

Երեւանում երկու օր վհուկներ ու հոգիներ շրջեցին:) Հայերը նախորդ հանգստյան օրերին դիմակ էին հագել, Halloween էին նշում:): Bravo.am-ը հոկտեմբերի վերջին երկու օրվա գիշերները շրջել է երեւանյան ակումբներով, հանդիպել հրեշների, հրեշտակների, ցախավելով թռչել պատրաստվող վհուկների, այլանդակված դեմքերով երիտասարդների, դիմակավոր գեղեցկուհիների, սեւ շրթներկով մեռած հարսների, որոնց պակաս չէր զգացվում, դե հոգիներն էլ նման իրադարձությունների պատվավոր հյուրերն են:): Halloween 2010 թվականի հայկական Halloween-ը նախորդ տարվա պես բազմամարդ ու բուռն չանցավ, բայց ակումբասեր հասարակությունը պակաս չուրախացավ:): Բացօթյա “Moscafe”-ում հյուրերին վախենալու միմեր էին դիմավորում,  “Aprocota”-ն էլ իր սեթերն էր հնչեցնում:): “Kami”-ի առաստաղից կմախք էր կախված, ակումբի աշխատակիցները արնաթաթախ էին, հյուրերից մեկը փորին դդում էր նկարել, մյուսի գլխին էլ չղջիկները հանգիստ չէին տալիս: “Kami”-ն Մոսկվայից դիջեյ Lena-ին էր հրավիրել: “One”-ում դիմակավորված, կերպարանափոխված հյուրերի պակաս չէր զգացվում. երեկոյի թեմային չհամապատասխանող տեսքով մարդկանց մուտքն արգելված էր:): “Aftershock Republic”-ն էլ նշեց Halloween-ը մեկ այլ ակումբի տարածքում: Հյուրերի շարքում երաժիշտներ ու սեւ հրեշտակներ կային:): Halloween Brainoween Party-ն կամ երրորդ Brain Fighting party-ն “Jamaica” փաբում էր: Halloween-յան երանգներով երեկոյի հյուրերին խոստացվել էր ինտելեկտուալ սուր պայքար եւ խմիչքի անմարդկային չափաբաժիններ:): “Մտքերի աշխարհ” նախագծի ղեկավար Հայկ Աղաբաբյանը Bravo.am-ին ասաց` իրենց կազմակերպած միջոցառումը այնքանով է Halloween-ական, որ ինտելեկտուալ հարցերը օրվա թեմայի համատեքստում են: “Օրինակ` միջնադարում, երբ կնոջը կախարդ լինելու մեջ էին կասկածում, նստացնում էին կշեռքի մի նժարին: Հարցն էլ հետեւյալն էր` ի՞նչ էին դնում երկրորդ նժարին: Աստվածաշունչ էին դնում:), այն մագաղաթից էր, մեծ, ծանր: Եթե Աստվածաշունչն էր ծանր կշռում, ուրեմն կինը անմեղ էր, եթե` կինը, հետեւաբար չար էր:)”: Halloween “Tortuga” փաբում մուտքի մոտ հյուրերին երկու կոնֆետ էին տալիս` երեկույթի վերջում կայանալիք աճուրդին մասնակցելու համար: Իսկ աճուրդի էին հանվելու Halloween-ական սեւ դրոշը, դդումները, թեմային համապատասխան մյուս ատրիբուտները: Զույգերը չցանկացան խաղի ժամանակ քնքուշ խոսքերով սպանել միմյանց: Իսկ “Ուլիխանյան” ակումբում էրոտիկ երաժշտության ներքո ոչ պակաս էրոտիկ պար էին փորձում պարել հերթական խաղին մասնակցող տղաները:): Ուշադրություն. հավաստի աղբյուրները հայտնում են, որ կախարդներն ու հոգիները դեռ չեն լքել Երեւանը:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին