×


Halloween

Halloween

Հայտնիների տոնական զգեստները:) Բոլոր սրբերի օրվա նախօրեին` հոկտեմբերի 31-ին նշվող Հելովինին պատրաստվելու համար ունես ուղիղ 18 օր:): Սարսափազդու դիմակներ, ինչպես նաեւ օրվա տրամադրությանը հատուկ զգեստ ընտրելու հարցում գուցե կողմնորոշվես` ծանոթանալով հայտնիների հելովինյան կերպարներին: Ի դեպ, վերջին տարիներին տոնի ընթացքում ամենից հաճախ կրում են Լեդի Գագայի կերպարին համապատասխան զգեստներ:): Kim Kardashyan Այս տոնը կելտական ծագում ունի, սկիզբ է առել Իռլանդիայում եւ Շոտլանդիայում: Հելովինը պաշտոնապես նշվում է անգլիալեզու երկրներում, սակայն ի տարբերություն այլ տոների, այս դեպքում օրն աշխատանքային է հանդիսանում: 20-րդ դարից տոնը տարածում է ստանում նաեւ ոչ անգլախոս երկրներում: Halloween բառն անգլերենից բառացիորեն թարգմանաբար նշանակում է սուրբ երեկո: Տոնի կարեւոր ու անփոխարինելի պարագան է Ջեքի լապտերը` դդմի մեջ պատրաստված լուսավոր գլուխը, դե, իհարկե, նաեւ զգեստները:): Kristina Agilera Այդ օրը փողոցներում կարելի է հանդիպել արնախումների, մահացածների, ջրահարսների, կախարդների, փերիներ… Հանրահայտ մարդիկ եւս սիրում են նշել Հելովինը` կրելով յուրահատուկ, ծիծաղելի կամ վախենալու զգեստներ: Առաջարկում ենք դիտել, թե ինչպիսի զգեստներ են ընտրել “աստղերը’’ տարբեր տարիների Հելովինը նշելու համար:): Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW