×


Հասմիկ Կարապետյան

Հասմիկ Կարապետյան

“Սեր” անունով երգչուհու մենահամերգը Թե որքան արագ է Հասմիկ Կարապետյանի սիրտը բախում, դու երբեք չես իմանա: Փոխարենը նրա երկրպագուներն իմացան, ավելին` վայելեցին երգչուհու սիրված երգերը: Հասմիկ Կարապետյանի գարնանային երեք մենահամերգներից առաջինն այլեւս իրականություն է:): Ապրիլի 2-ին Երգի թատրոնում երգչուհին երգեց, նվագեց, շփվեց Արթուրի Գրիգորյանի ու հանդիսատեսի հետ: “Իմ անունն է սեր” խորագիրը կրող երեկոն վարում էր Երգի թատրոնի ղեկավարը: “Սեր” անունով Հասմիկի երգացանկի լավագույն երգերը կարող եք լսել նաեւ ապրիլի 3-ին եւ 4-ին: Hasmik Karapetyan Երգչուհին խոսեց թատրոնի մասին. “Հրաշքներ...”: Սեպտեմբերից Հասմիկ Կարապետյանը նաեւ դասավանդելու է Երգի թատրոնում: Առաջին դասը տեղի ունեցավ հանդիսատեսի ներկայությամբ. Դիանային եւ Վիգենին մի քանի մասնագիտական խորհուրդ տվեց «ընկեր Հասմիկը». “Պատկերացրեք` երեքով Սեւանի ափին ենք, երաժշտությունը լսեք...”,  ու երեքով “Գաղտնի վեպ”-ը երգեցին: “Գժվում եմ քեզ համար, Հասմիկ ջան”,- իր զգացմունքներն արտահայտեց հյուրերից մեկը: Երկրպագուներից մեկն էլ ցանկացավ լուսինը ներս բերել ու Հասմիկին նվիրել, բայց Երգի թատրոնի դռները այդքան լայն չէին:): Hasmik Karapetyan “Հոգիս” երգեց Հասմիկ Կարապետյանն ու նշեց, որ իր հոգին սրտի կողքին է գտնվում. “Երբ հուզվում ես, տխրում, ուրախանում, զգայական աշխարհդ ղեկավարում է մի երեւույթ, որ սրտիս կողքին է, ես այստեղով եմ զգում: Աչքերն էլ սեր են, սեր…”: Hasmik Karapetyan Արթուր Գրիգորյանը, ամեն երգին համապատասխան, Հասմիկին նոր անուններով էր ներկայացնում` հոգի, պայքար, սեր, մանուկ, միստիկ Կարապետյան:)… Ի դեպ, նրանք դուետով հանդես եկան: Հասմիկ Կարապետյանն իր մենահամերգին եկավ վառ գույներով, երգեց` “սերը եկավ վառ գույներով”, ասաց, որ չի պատկերացնում ` ինչ կլինի իր հետ հինգ տարի հետո, սակայն այդ օրը տոն էր երգչուհու համար… տոնական տրամադրություն կլինի նաեւ այսօր ու վաղը… Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին