×


Ամանորյա համերգ

Հեղինակային երգ

Նոր հավաքածու. 11 կատարող` 16 երգ Դեկտեմբերի 25-ին Բարդ ակումբում տեղի ունեցավ հեղինակային երգի ձայնասկավառակի շնորհանդես: 16 հեղինակային երգով հանդես է գալիս 11 կատարող`  Ռուբեն Հախվերդյան, Վախթանգ Հարությունյան, Էդուարդ Զորիկյան, Արմինե Հայրապետյան, Ռուբեն Բագրատունի եւ այլք։ CD-ի ձայնագրություններն նախաձեռնել է Հեղինակային երաժշտության ակումբը: Երգերը ձայնագրվել են Վախթանգ Հարությունյանի ստուդիայում` 6 ամսվա ընթացքում: Հեղինակային երգի CD-ի շնորհանդեսին Հեղինակ-կատարողները ներկայացրին 2009 թվականի իրենց ստեղծագործական ուղին, ամփոփեցին հնգամսյա համերգաշրջանը եւ ներկայացրին  2010-ի ծրագրերը։ “Հուսով եմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց հետ տուն կտանեն այս երգերը, դրանք  կդառնան իրենց մասնիկը: Չլսված երգեր են` բացառությամբ մի քանի ճանաչված երգերի”,- ասաց Ռուբեն Բագրատունին: Հեղինակային երգի հավաքածու N1 Ձայնասկավառակում զետեղված է նաեւ Վախթանգ Հարությունյանի “Ժամանակ” ստեղծագործությունը: Վախթանգն էլ է բարդերի ակումբից, նա մինչ այս երեք ձայնասկավառակ է թողարկել` “Ցնորք”, “Վերադարձ” եւ “Ես ու Ես”: “Բարդերի ակումբը 6 ամսվա պատմություն ունի: Բայց ակունքները 92 թվից են: 6 ամիս առաջ ունեցանք առաջին համերգը: Ակումբում հավաքվում են նրանք, ովքեր կիսում են մեր տպավորություններն ու մտքերը: Ներկայացնում ենք այն, ինչով ապրում ենք, եւ դա անում ենք շատ անկեղծ”,- նշեց երաժիշտը: Հեղինակային երգի CD-ի շնորհանդեսին Ռուբեն Բագրատունին էլ է հեղինակ-կատարող. “Հիմնականում հեղինակային ստեղծագործություններով ենք հանդես գալիս, տարբեր ոճերում: Ես ունեմ  եւ ռոք, եւ ժողովրդական ստեղծագործություններ: Իմ ներշնչանքի աղբյուրը Արթուր Մեսչյանի եւ Ռուբեն Հախվերդյանի կատարումներն են: Ի դեպ, ես էլ եմ Հախվերդյան, բայց Ռուբենից տարբերվում եմ ոճով եւ 20 տարվա տարիքային տարբերությամբ: Ստեղծագործությունների հիմքում ընկած է պոեզիան: Յուրաքանչյուր կատարողի մոտ դա յուրահատուկ է եւ գեղեցիկ”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի եւ Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW