Կամուրջ ԶԼՄ-ների եւ արվեստի գործիչների միջեւ Հիշո՞ւմ եք` Խորհրդային Միության տարիներին գոյություն ուներ մի այսիպիսի հետաքրքիր երեւութ՝ արվեստի բնագավառի ներկայացուցիչներն այն ժամանակ ոչ այդքան բազմաքանակ սրճարաններից գտնում էին մեկ՝ իրենց ավելի հոգերազատ սրճարանը եւ ժամանակ առ ժամանակ հանդիպում այնտեղ, գինի ըմպում, քննարկում այդ ժամանակաշրջանի համար արդի խնդիրներն ու նորությունները եւ, ինչո՞ւ ոչ, նոր մտահղացումներ հայտնում, ծանոթանում միմյանց կածիքին այս կամ այն երեւույթի վերաբերյալ: Թվում էր, թե այդ հին ու բարի “ավանդույթն” արդեն վաղուց անցել եւ մոռացվել է: Բայց ոչ Jazzve ընկերության կողմից, քանի որ սրճարանը միշտ ցանկանում է հին եւ բարի ավանդույթները պահպանել: Եվ այսպես, հուլիսի 15-ին կայացավ մի նոր նախագծի մեկնարկը՝ Jazzve Media Card-ի: Երեկույթը տեղի ունեցավ “Արմենիա” հեռուստաընկերության բակում, որտեղ էլ վերջերս նոր Jazzve սրճարան է բացվել: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց երեկույթի հաղորդավար Եգոր Գլումովը, նախագիծը նպատակ ունի համախմբել մեդիա ոլորտի ակտիվ ներկայացուցիչներին եւ մարդկանց, ում ներկայացնում է մեդիան, այսինքն երգիչ երգչուհիներին, դերասաններին, արվեստի գործիչներին եւ այլն: Երեկույթի ընթացքում, որը բացեց Jazzve ընկերության արտտնօրեն Մարինա Սուլթանյանը, ելույթ ունեցավ “Գիգաբիթ” խումբը երեք կատարումներով, իսկ երաժշտությունն ապահովում էր Dj Dale-ը: Մարինա Սուլթանյանը ողջունեց բոլորին եւ ասաց, որ այդ ակումբի ստեղծումը կամուրջ կհանդիսանա ԶԼՄ-ների եւ արվեստի ներկայացուցիչների միջեւ: Bravo.am-ը զրուցեց նաեւ միջոցառման կազմակերպիչներից մեկի՝ Luxury ամսագրի տնօրեն Էռնեստո Մարկոյի հետ, ով ասաց, որ նախագծի շրջանակներում ամեն ամիս սպասվում են հավաքներ, բացի այդ քարտը ընթադրում է զեղջեր եւ առավելություններ քարտապանների համար: Հյուրերը շտապում էին իրենց քարտերը վերցնել: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց հեռուստահաղորդավարուհի Մերի Շահինյանը, «մնում է սպասենք եւ տեսնենք, թե ինչ նոր մտահղացումներ եւ նախագծեր կտա նորաստեղծ ակումբը»: Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: