×


Լիաննա Թեւոսյան

Լիաննա Թեւոսյան

Երգչուհու երկրորդ տեսահոլովակը Լիաննա Թեւոսյանն այսօր երեւանյան հյուրանոցներից մեկում իր երկրորդ տեսոհոլովակն է նկարահանում: “Հեյ նայ” երգի երաժշտության հեղինակը Շուշան Սարգսյանն է, հայերեն խոսքերը գրել է Դիանա Մարդանյանը, անգլերեն տարբերակի խոսքերը` “32 ատամ”-ցի Գարիկը: Երգի հիման վրա նկարահանվող տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Քոչարյանն է (Magnat productions ընկերություն), օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը:  “Հեյ նայ”-ի ռեմիքսն էլ DJ Սերժոն է կատարել: Լիաննա Թեւոսյանն իր գործընկերների հետ իր նոր տեսահոլովակի նկարահանմանը Լիաննա Թեւոսյանն Bravo.am-ին ասաց, որ երգի թեման սերը չէ: “Այն մասին է, որ ոչ բոլոր տղաներն են կարողանում աղջիկներին բռի մեջ պահել: Յուրաքանչյուր տղայի կյանքում մի աղջիկ կա, որ կարող է իրեն շատ արագ ասպարեզից դուրս հանել:  Մտածեցի` կարելի է այս մասին երգել: Մեկը լսում է, ասում է` ուկրաինական ոճով է, մյուսը` հայկական: Քանի որ “հեյ նայ” կա երգի մեջ, ինձ թվում է` հայկական է, ու հայ հանդիսատեսը շատ կսիրի: Տեսահոլովակի սցենարից ընդհանուր տեղյակ չեմ. խաղում եմ եւ երգում, երաժշտության հեղինակը` Շուշանն էլ է նկարահանվելու”,- ասաց Լիաննա Թեւոսյանը: Bravo.am-ի հարցին, թե երգչուհին սիրում է բռի մեջ պահել տղամարդկանց, Լիաննան ասաց. “Դա անձնական գաղտնիք է, եկեք չասեմ, որովհետեւ կարող է ընկերս հուզվի ու առիթից օգտվի:) : Բայց հնարավոր չէ հիմնականում, եթե ես ուզում եմ խելոք մնալ: Միշտ կյանքում եւ բեմում աշխատում եմ ինձ ճիշտ պահել, որպեսզի ոչ մի նկատողություն չստանամ”: Liana Tevosyan “Հեյ նայ”  երգի հիման վրա երեք տեսահոլովակ է նկարահանվելու: “Հայերեն եւ անգլերեն տարբերակներն իրարից համարյա չեն տարբերվելու, ամեն ինչ պարփակված է մի նկարի մեջ. ինչպես սկսվում է, այնպես էլ վերջանալու է տեսահոլովակը: Աղջիկը տեսնում է ընկերոջն ուրիշի հետ… Եվ իրենց բաժանումն է: Ռեմիքսն էլ նկարահանել ենք Մասիսի մայրուղու վրա, ամբողջ տեսահոլովակը նկարահանված է մի մեքենայի մեջ: Խնդիրը չորս տարբեր կերպարներում Լիաննային ներկայացնելն էր”,- ասաց ռեժիսոր Կարեն Քոչարյանը: “Կլեոպատրայի դերում կուզեի հանդես գալ”. Լիաննա Թեւոսյան Lianna Tevosyan Լիաննա Թեւոսյանն ավարտել է Երեւանի պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը, այժմ սովորում է Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի եւ դերասանական բաժնի 4-րդ կուրսում: 2003 թվականից երգում է “Գոհար” սիմֆոնիկ  համույթում, որի կազմում համերգներ է ունեցել Մոսկվայում, Միացյալ Նահանգներում: “Այսպես ասած` հավերժ բեմում եմ: Մի քիչ իրար խանգարում են: Եթե մարդը տաղանդավոր է, կարող է միաժամանակ եչգչուհի, դերասանուհի, ռեժիսոր, բալերինա լինել, բայց երբ ամեն ինչի մեջ շատ ես խորանում, ոչինչ չի ստացվում: Հիմա ես երգում եմ, չնայած երգելուց դերասանություն էլ եմ անում, իսկ թատրոնում, անհամեստ կթվամ, բայց իշխանուհու, դքսուհու, միլեդիի կամ Կլեոպատրայի դերում կուզեի հանդես գալ”,- ասաց Լիաննան: Ի դեպ, շուտով երգչուհին հանդես է գալու բեմական անվամբ: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին