Կայացավ Վիգեն Չալդրանյանի նոր ֆիլմի պրեմիերան
Հոկտեմբերի 31-ին “Մոսկվա” կինոթատրոնում կայացավ Վիգեն Չալդրանյանի “Մաեստրո” ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմի սցենարի համահեղինակները Վիգեն Չալդրանյանն ու Գուրգեն Խանջյանն են, ռեքվիեմինը` կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Միքայել Պողոսյանը, Էրկան, Կարեն Ջանիբեկյանը և Էդուարդ Թոփչյանը:
“Մաեստրո” ֆիլմի գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը մարմնավորում է սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորին, ում ռեքվիեմը քաղաքական իրադարձությունների պատճառով հնչում է որպես քաղաքի ռեքվիեմ:
Ֆիլմում հանդես է գալիս նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Վերջինիս դերը, սակայն, անփոփոխ է. ինչպես կյանքում, այնպես էլ ֆիլմում Թոփչյանը գլխավոր դիրիժոր է, նրա կողքին են նաև նվագախմբի անդամները:
Մեզ հետ զրույցում Էդուարդ Թոփչյանը նշեց, որ առաջարկը ստացել է Վիգեն Չալդրանյանից. “Սկզբում մտածեցի. դա իմ մասնագիտությունն է, եւ խաղալու կարիք չի լինի, սակայն պարզվեց, որ կյանքն ու բեմը միանգամայն տարբեր են”: Մեր այն հարցին, թե դիրիժորը կշարունակի այլ ֆիլմերում նկարահանվել, Թոփչյանը պատասխանեց. “Երբեք…”
Նշենք, որ “Մաեստրո” ֆիլմի նկարահանումները կատարվել են Հայաստանում եւ Ճապոնիայում: Ֆիլմը ստեղծվել է երկու տարվա աշխատանքի արդյունքում: Ֆիլմի պրեմիերային ներկա էին մի շարք անվանի արվեստագետներ:
Տեքստը եւ լուսանկարները` Սիրանուշ Եղիազարյանի


×
9,871






