×


“Միսս ԱՄՆ 2010”

“Միսս ԱՄՆ 2010”

Առաջին արաբ գեղեցկուհին Ծնունդով լիբանանցի «Միսս Միչիգան» Ռիմա Ֆաքիհը “Միսս ԱՄՆ 2010” գեղեցկության մրցույթում ճանաչվեց առաջին արաբ ամերիկուհի հաղթողը: Առաջին արաբ գեղեցկուհին Մայիսի 16-ին 24-ամյա Ռիմա Ֆաքիհը, ետեւում թողնելով 50 գեղեցկուհի մասնակիցներին, Լաս-Վեգասում թագադրվեց որպես “Միսս ԱՄՆ 2010”. Թագադրվելուց հետո, երբ նրան հարցրեցին տպավորությունների մասին, սեւահեր Ռիմա Ֆաքիհը պատասխանեց. “Ինձ հարցեր հղեք մի կտոր պիցցա ուտելուց հետո”: «Միսս ԱՄՆ 2010» Ռիմա Ֆաքիհը Ռիմա Ֆաքիհը գեղեցկության մրցույթի հաղթողի թագն ընդունեց նախորդ տարվա հաղթող Քրիսթեն Դալթոնից: “Իմ հաղթանակը ցույց կտա ամբողջ աշխարհին, որ կան արաբներ, ովքեր գեղեցիկ են ոչ միայն արտաքուստ, այլեւ ներքուստ: Արաբների կերպարը ավելի դրական անկյունից կդիտարկվի”,- ասել է «Միսս ԱՄՆ 2010» Ռիմա Ֆաքիհը: Աղբյուրը` NYDailyNews Լուսանկարները` Truscello/WireImage

Կարդալ ավելին

Quality Sign BW