«Ակումբում միջավայրն ավելի տաք է...» :)
Ակուստիկ ֆանկ ոճում հանդես եկող Nooz խումբը ստեղծվել է ակումբներում հանդես գալու ու ակուստիկայի սիրահարներին հաճույք պատճառելու համար. «Ակումբում միջավայրն ավելի տաք է, երաժշտությունը` լսելի...»,- մեզ հետ զրույցում այսպես պատճառաբանեց Nooz-ի շեփորահար Տիգրան Սուչյանը:
Մայիսի 19-ին Stop ակումբում կայացավ Nooz խմբի համերգը: Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում Nooz-ը մի քանի ժամ նվագեց, բռավոների (Bravo.am :) ) ու չդադարող ծափերի արժանացավ:
Bravo.am-ի հետ զրույցում խմբի հիմնադիրներից Դավիթ Մինասյանն ասաց, որ հիմնականում կատարում են իրենց հեղինակային, օրիգինալ ստեղծագործությունները. «Իսկ եթե ինչ-որ տեղից ենք վերցնում, փոփոխում ենք, մեր ոճին համապատասխանեցնում»:
Խոսելով ակուստիկ ֆանկ ոճից` խմբի անդամներն ասացին, որ Nooz-ն ակուստիկ ֆանկ անվանելով, այդ ոճում չի սահմանափակվում. խմբի ստեղծագործություններում կան ջազ, ֆոլկ, դասական, ինչպես նաեւ ռոք երաժշտության տարրեր. «Մեզ մոտ հավաքվել են տարբեր այլ խմբերի անդամներ, յուրաքանչյուրս տարբեր ոճ է նախընտրում, եւ մենք փորձում ենք դրանք համատեղել»:
Մեզ հետ զրույցում տղաները նշեցին, որ խումբը գործում է արդեն մեկ ու կես տարի: Ակումբային համերգներից բացի այն մասնակցել է նաեւ փառատոնների, որոնցից նշվեց Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում անցկացվածը: Խումբը ձայնասկավառակ թողարկելու ծրագրեր ունի: Նշենք, որ Nooz-ը հանդես է գալիս հետեւյալ կազմով`
Դավիթ Մինասյան` տրոմբոն
Տիգրան Սուչյան` շեփոր
Արթուր Գրիգորյան` սաքսոֆոն
Արտյոմ Մանուկյան` թավջութակ
Պերճ Նահապետյան` թմբուկ:
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: