×


Queen-40

Queen-40

Շահի՛ր ուղեւորություն Լոնդոն 2 անձի համար` bmi-ից Այս տարի ողջ աշխարհում նշվում է բրիտանական լեգենդար Queen խմբի կազմավորման 40-ամյակը: Եվ, բնականաբար, Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ այդ իրադարձության նկատմամբ. bmi-ը (British Midland International) եւ Մեդիամաքս լրատվական գործակալությունն իր Bravo.am կայքով անց են կացնում հերթական համատեղ մրցույթը: Queen Ու թեեւ նախաձեռնությունը հերթականն է, բայց այս անգամ մրցանակը կգերազանցի ձեր բոլոր սպասելիքները`հաղթողը կստանա էկոնոմ դասի երկու տոմս Երեւան-Լոնդոն-Երեւան երթուղով, Լոնդոնի հյուրանոցի կացության ծախսեր 3 գիշերվա համար ու “We will rock you” մյուզիքլի 2 տոմս:): Այս ֆանտաստիկ մրցանակը ստանալու համար մասնակիցները պետք է շարադրություն գրեն` “Queen խմբի իմ ամենասիրելի երգը” թեմայով: Շարադրության ծավալը չպետք է գերազանցի 500 բառը: Շարադրությունները կարող եք ուղարկել հայերեն կամ անգլերեն լեզուներով: Շարադրության հեղինակները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ս.թ. սեպտեմբերի 14-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ներառյալ editor@mediamax.am հասցեով ուղարկել շարադրությունները` դրանց կցելով ուղարկողի անունը, ազգանունը եւ կոնտակտային տվյալները` փոստային հասցե, էլ. հասցե, հեռախոսահամար: Queen Շարադրությունները անհրաժեշտ է ուղարկել bmi & mediamax essay contest նշումով subject-ի տողում` այլ նշումներով շարադրությունները չեն դիտարկվի: Մասնակցի կողմից շարադրության ներկայացումը նշանակում է, որ կազմակերպիչներին են պատկանում ներկայացված տեքստի հեղինակային իրավունքները: Հեղինակային իրավունքի ցանկացած խախտման դեպքում դրա ողջ իրավական պատասխանատվությունը կրելու է մասնակիցը, եւ նա որակազրկվելու է մրցույթի կազմակերպիչների կողմից: Շարադրությունների ընտրությունը կայացնելու է bmi-ի եւ Մեդիամաքս-ի ներկայացուցիչներից կազմված ժյուրին: Մրցույթի հաղթողի անունը եւ նրա ուղարկած շարադրությունը www.Bravo.am  կայքում կտեղադրվեն ս.թ. հոկտեմբերի 5-ին: Queen Գործում են պայմաններ Այս մրցույթի մրցանակը Լոնդոն-Երեւան վերադարձով երկու ավիատոմս Է (հարկերը ներառյալ), Լոնդոնում հյուրանոցի կացության ծախսեր 3 գիշերվա համար եւ “We will rock you” մյուզիքլի 2 տոմս: :) Թռիչքները ենթակա են ըստ առկա տեղերի, գործում են bmi-ի սովորական պայմանները՝ կապված թռիչքի եւ ուղեբեռի հետ: Այս մրցանակը չի ներառում վիզայի հետ կապված այլ ծախսեր եւ գործառույթներ: Ճանապարհորդությունը պետք է իրականացվի հաղթելուց հետո` մինչեւ 2012թ. սեպտեմբերի 30-ը: Տոմսերի պատվերը պետք է տրվի նախատեսված թռիչքից առնվազն 10 օր առաջ: Այս մրցանակը չօգտագործելու դեպքում այն չեղյալ կհամարվի 2012թ. սեպտեմբերի 30-ին:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին