×


Rippi

Rippi

Սեքսուալ վիճակներում` ինչպես միշտ:) Rippi-ն ավելի շատ լուսանկարվում է, քան` երգում: Այս մասին խոստովանում է հենց երգչուհին:): Նախկին գործարանային կիսաքանդ տարածքում երեկ իրականացվող ֆոտոսեսիայի ընթացքի նկարահանման հիման վրա էլ կլինի նրա նոր տեսահոլովակը:): Rippi Երգը կոչվում է  “Ֆոտո”: Rippi-ին ռեփ է կարդում:). “Գործիքավորումը երկու տարի առաջ “Apricota”-ն է նվիրել: Դուետով էի ուզում երգել, հարմար մեկին չգտա: Հետաձգվեց, հետաձգվեց, վերջերս գրեցի բառերը, խմբագրեց ռեփեր Davo-ն, երաժշտական պրոդյուսինգն էլ Դավիթ Բադալյանինն է: Ռեփի փոքր հատված կարդացել եմ մեկ էլ  “Իմ պատմություն” երգիս մեջ”: “Ֆոտոն”, Rippi-ի խոսքերով, լուսանկարվելու, ֆեշնի մասին է: “Ֆոտոն իմ աշխարհն է, իմ կյանքն է, իրականում էլ ինձ շատ հետաքրքիր է ֆոտոյի աշխարհում ապրել, շատ սիրում եմ լուսանկարվել, դա իմ տարերքն է”,- BRAVO.am-ին ասաց երգչուհին ու հավելեց. “Մենք ֆեշնի դոզայի տակ ենք, նորաձեւություն շատ եմ սիրում, բայց բրենդամոլ չեմ, նույնիսկ, երբեմն, չեմ  հիշում ինչ-որ բրենդների անուններ: Ինձ համար կարեւորը ճաշակով եւ կազմվածքին համապատասխան հագնվելն է”: Rippi Rippi-ի տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Հովակիմյանն է, երգչուհին ներկայանում է իր ընտրած հագուստներով. “Երեք անգամ եմ զգեստափոխվում` ամերիկյան բանտարկյալների` վառ գազարագույն, մի քիչ այլ կերպ կարված արտահագուստ:), հետո կաշվե տաբատ եւ արհեստական մորթով կրծքակալ, որովհետեւ աշխատում եմ բնական մորթի չկրել. կենդանիներ շատ եմ սիրում եւ չեմ ցանկանում գովազդել բնականը, վերջին կերպարս էլ սեւ շրթներկով է, մոխրագույն կոմբինեզոնով, ռոքային աքսեսուարներով ու մի քիչ վայրի:): Ֆոտոսեսիան իրականացվում էր “Prime” ամսագրի համար”: Երգչուհին BRAVO.am-ին ասաց` կիսամերկ մարմինը ցուցադրելու վրա շեշտը չեն  դրել. “Սովորական բեմական հագուստ է, սեքսուալ, իմ կերպարին ավելի մոտ:  Վերջերս ես ավելի բաց հագնված աղջիկների եմ տեսնում քաղաքում:  Ծիծաղելի են իմ հասցեին քննադատությունները, մի հատ դուրս եկեք փողոց”: Rippi Rippi-ն սերիալներում նկարահանվելու առաջարկներ է պարբերաբար ստանում, որոնք մերժում է, հասցրել է եւս երկու տեսահոլովակ նկարահանել, այս ամառ մեկն էլ կնկարի կրկին “Apricota”-ի հեղինակած ռոք-հաուս ոճում երգի հիման վրա: Ձմռանն էլ, իր խոսքերով, մեծ անակնկալ կմատուցի երկրպագուներին: Տեքստը` Լիլիթ Բաբայանի/Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW