×


Rippi

Rippi

“Շատ բաց տեսարանները հանել ենք” Rippi-ն գարնան սկզբին կներկայացնի իր` “Արագություն” երգի հիման վրա աշնան վերջին նկարահանված տեսահոլովակը:): Երգչուհին Bravo.am-ին ասաց` շատ բաց տեսարանները հանել են. “Որովհետեւ վերջերս շատերն են սկսել բաց նկարվել:): Իրականում, ամենասկզբում էլ բացի վրա շեշտը չեմ դրել, նպատակները ուրիշ են եղել, բայց հիմնականում, այո, ինձ շատ են կապում հենց դրա հետ, ինչը իրականությանը չի համապատասխանում: Ուղղակի ինձ համար այնքան սովորական էր, որ չէի էլ մտածում` այդքան բաց կդիտվի. բեմական է”: Rippi “Երգում սիրո, ազատության թեման էլ կա, ուզում եմ, որ շատ մարդկանց մեջ սեր լինի, ազատ լինեն` առանց ինչ-որ խնդիրների: Այսինքն, “վայ, դու կույս չես, էլ քեզ չեմ ուզում, վայ, դու փող չունես, չեմ ուզում” վիճակները չլինեն: Իրականում այդ ամենը, եթե գլոբալ նայենք, հիմարություն է”,- ասաց երգչուհին: Bravo.am-ի հարցին, եթե սկսեն իր կույս լինել-չլինելը քննարկել, ինչպես կվերաբերվի, Rippi-ին պատասխանեց. “Չէ: Չեմ էլ նեղանա. դա բնական է: Եթե ինչ-որ մեկը կարծում է` կույս լինելն իրեն պետք է, թող լինի, եթե կարծում է, որ պետք չի կույս լինի, թող չլինի, եթե ինչ-որ մեկը շատ ուժեղ սիրահարվում է ու ուզում է իր սիրելիի հետ լինել, թող այդպես էլ լինի”: Rippi Գարունը սիրահարվելու համար հարմար եղանակ է շատերի համար, բայց երգչուհին եկող ամիսներին մեկ այլ երազանքի իրականացման է սպասում. “Իմ սիրտը ինչքան գնում, ավելի ազատ է դառնում:), թեեւ ես շատ ռոմանտիկ եմ, ընդհանրապես այս աշխարհից չեմ, այ այդքան ռոմանտիկ եմ:): Ուղղակի ինչ-որ մեկը չկա”: Հետաքրքրվեցինք` ինչպիսի երեւույթներն է Rippi-ն ռոմանտիկ համարում: “Զույգը կիմանա` ինչն է իր համար ռոմանտիկ: Չեմ ցանկանա, որ իմ սիրելին,  փողոցի կենտրոնում կանգնելով ու գոռալով, սեր խոստովանի ինձ: Փակ, ինտիմ վիճակի կողմնակից եմ: Վարդեր շատ եմ սիրում”,- նշեց նա: Rippi Rippi-ն իր նախկին սերերին էլ գարնանը չի գտել:). “Հակառակը, ոչ մի անգամ ծանոթություններ չեմ հաստատել այդ եղանակին: Այս գարուն նոր բան լինի, կասեմ: Հետաքրքիր է, որովհետեւ ես շատ էմոցիոնալ եմ, թե ինչո՟ւ մինչեւ հիմա չի եղել, չգիտեմ:)”: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները`  Bravo.am-ի եւ Rippi-ի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW