×


Սոսո Պավլիաշվիլի

Սոսո Պավլիաշվիլի

Երեւանում նկարահանվել է երգչի նոր տեսահոլովակը Սոսո Պավլիաշվիլին հայկական 6/8 է երգում` ռուսերեն լեզվով: “Тост” երգի տեսահոլովակը վերջերս նկարահանվել է Երեւանում, ռեժիսորը Ժոռ Մելոյանն է: Jor Meloyan, Soso Pavliashvili “Քանի որ երգը շատ ուրախ ու պոզիտիվ է, Comedy TV հեռուստաընկերության գեղարվեստական տնօրեն Գրիգոր Գասպարյանի հետ որոշեցինք պարզապես մարդու աչքին հաճելի, դրական տրամադրություն ապահովող դետալներով տեսահոլովակ նկարահանել` գունավոր ու պարային”,- ասաց Ժոռ Մելոյանը: Ռեժիսորը պատմեց, որ նկարահանումները ջերմ եւ ուրախ մթնոլորտում են անցել: “Тост” երգի տեսահոլովակի նկարահանումները Ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցող Ժոռ Մելոյանը 6/8 ոճում երգի համար առաջին անգամ էր տեսահոլովակ նկարահանում: “Բայց երգվել ու նկարահանվել է միջազգային չափանիշներով: Ռուսներն են շատ սիրել երգը”: “Тост” երգի տեսահոլովակի նկարահանումները Տեսահոլովակում չորս հարս ու փեսա են պարում: Դիզայնով զբաղվել է Արամ Նիկոլյանը: Փեսաներից մեկն ու պարի բեմադրողը “Բարեկամություն” պետական անսամբլի առաջատար մենակատար եւ Նորքի հայորդաց տան “Նարեկ” պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Արման Ջուլհակյանն է: Grigor Gasparyan, Soso Pavliashvili and Jor Meloyan “Երաժշտությունը շատ նման է հայկականին, բայց պարը պետք է ոչ հայկական, ոչ էլ վրացական լիներ: Ժամանակակից շարժումներով պար եմ բեմադրել: Ջազ-մոդեռն ենք պարում: Երգի հետաքրքրություն այն է, որ Սոսո Պավլիաշվիլին է երգում,  6/8 է ու ռուսերեն լեզվով”,- ասաց Արմանը: “Тост” երգի տեսահոլովակի նկարահանումները Սոսո Պավլիաշվիլիի “Կենաց” երգի հիման վրա նկարահանված  տեսահոլովակի պրեմիերային սպասեք նաեւ Bravo.am-ում: Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW