×


Tufta Party

Tufta Party

“Ամենատուֆտա փարթին” Հայաստանում Երեկ Aftershock Republic ակումբում բավականին անսովոր մթնոլորտ էր` վաճառքի էին դրվել խառը կանաչի, կարտոֆիլ, սոխ եւ այլ բանջարեղեն (բոլորը 100 դրամով): Ի դեպ, վաճառվող բանջարեղենի համար հերթ գոյացավ եւ մի կապ խառը կանաչիին արժանացավ ակումբի PR մենեջեր Հայկ Մեսսիան: Բացի այդ, ամբողջ ակումբի տարածքով լվացք էր փռված` DJ Վակցինան այս անգամ որոշել էր իր լվացքը կախել միանգամից իր աշխատավայրում: Եվս մեկ նոր երեւույթ` փարթիի մուտքի արժեքն էր ընդամենը 1000 դրամ: Այս ամենն ուներ մեկ անվանում` «ՏՈՒՖՏԱ փարթի»: DJ Vakcina and DJ GiorGio Attolli Ինչպես Bravo.am-ի հետ զրույցում նշեց DJ Վակցինան, ով նաեւ երեկոյի կազմակերպիչն էր, նման փարթի անցկացնելու նպատակն էր տարբերվելը` թե ակումբի դիզայնով, թե երաժշտությամբ: «Միեւնույն է, մենք` հայերս, կարելի է ասել, յուրաքանչյուր փարթիից հետո անպայման ինչ-որ մի բան կոչում ենք «տուֆտա» բառով: Այդ պատճառով ես ցանկացա, այսպես կոչված, սեւ PR անել, ինչն էլ այդքան մեծ հետաքրքրություն արթնացրեց»: Davo Նշենք, որ երեկոն իսկապես հետաքրքրիր էր, քանի որ ամեն ինչն իրոք «տուֆտա» ձեւով էր արված: Անգամ դիջեյները եւ բարմենները կրում էին «Տուֆտա DJ», «Տուֆտա Բարմեն» պաստառները: Փարթին սկսեց DJ Pia Garo-ն, ապա շարունակեց DJ GiorGio Attolli-ն, իսկ Վակցինան իր յուրահատուկ սեթով ներկայացավ ավելի ուշ: Սեթն իրոք զարմացրեց բոլորին` սպասված ակումբային ռիթմերի փոխարեն հնչեց Թաթայի երգերից մեկը, որը շարունակվեց progressive tech ոճի երաժշտությամբ: :) «Տուֆտա փարթի»-ի ակտիվ այցելուները «Տուֆտա փարթին» անտարբեր չթողեց նաեւ երգիչ Դավոյին: Այն  հարցին, թե ինչն է իր համար տուֆտա, նա պատասխանեց. «Ամեն ինչն էլ տուֆտա ձեւով է արված, բայց ինձ դուր է գալիս, քանի որ մթնոլորտը բավականին անսովոր է: Փաստորեն, Վակցինան հասավ իր նպատակին»: Երեկոյի ընթացքում հնչեց progressive house, tech house, tech house + հայկական ոճի երաժշտություն: Մի կարեւոր փաստ եւս. հավաքված ողջ գումարը նվիրվելու է Ֆիրդուսի տարածքի բարեկարգմանը: DJ Vakcina Սակայն ամեն ինչ հենց այնպես չավարտվեց. ժամը 00:40-ի սահմաններում մեր պարսկահայ բարեկամները ներխուժեցին ակումբ եւ հայտարարեցին, որ ժամը 1:00-ից այն իրենց տրամադրության տակ պետք է լինի, եւ Վակցինան պետք է “եզրափակվի”: Չնայած ոչ այնքան պոզիտիվ անվանում կրող փարթին ընթացավ բավականին լավ, միեւնույն է` ավարտվեց տուֆտա ձեւով: Ստորեւ ներկայացնում ենք տուֆտա նկարներ: :) Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Mana-Litta /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW