Գոռ Մարտիրոսյանն ու կինը` Սյուզին, հասցրել են զարդարել տոնածառը, Ձմեռ պապին նամակ գրել, գնումներ կատարել ու տոնական ֆոտոշարք իրականացնել, որն էլ տրամադրել են BRAVO.am-ին:
«Նկարահանվելու ցանկությունը կնոջինս էր: Սկսած հագուստներից վերջացրած տարածքի ընտրությամբ՝ նա է զբաղվել, ես միայն գնացել ու լուսանկարվել եմ: Առհասարակ, նկարվել չեմ սիրում, դրա համար նախապես զգուշացրել էի, որ այնպես անեն` շատ ժամանակ չխլի: Տղաս մեզ հետ չէր, քանի որ չեմ սիրում, երբ շատ վաղ տարիքից ծնողները տանջում են երեխաներին ու անընդհատ համացանցում նկարներ հրապարակում»,- ասել է Գոռը:
Գոռ Մարտիրոսյանը` կնոջ հետ
Տարեմուտի գիշերը հանդիսավարը չի աշխատելու.«Այս անգամ, ի ուրախություն ինձ ու ընտանիքիս, տանն եմ լինելու՝ ծնողներիս, կնոջս ու որդուս կողիքն: Շատ անգամներ եմ տոներն արտերկրում նշել: Շատ եմ տխրում, որ այդ օրերին իմ հարազատներից հեռու եմ լինում: Սիրում եմ Ամանորն ու տոնի հետ կապված մեր ավանդույթները՝ ճոխ սեղաններից մինչեւ միմյանց տուն հյուր գնալը: Սիրով ու առանց տրտնջալու այցելում եմ գրեթե բոլոր հարազատներիս ու ընկերներիս: Հիշում եմ՝ ավելի վաղ տարիքում ընկերերով հավաքվում էինք եւ, իրար տուն մտնելով, շրջում: Հիանալի ժամանակներ էին: Կարոտում եմ այդ տարիները»:
Նախատոնական պատրաստություններին Գոռը միայն դրամական միջամտություն է ունենում.«Ինձնից հասնում է մորս ու կնոջս գումարով ապահովելը, մնացածն իրենք են անում: Կարծում եմ՝ կանայք ավելի լավ գիտեն` ինչից ինչքան է պետք, հետո դժգոհություններ չեն լինում»:
Գոռ Մարտիրոսյանի կինը` Սյուզին
Գոռի կինն արդեն հասցրել է տղայի հետ Ձմեռ պապին նամակ գրել.«Այնպիսի նվեր են խնդրել, որ Ձմեռ պապիկը, վստահաբար, կկարողանա բերել:)»:
Դերասանն անցնող տարուց դժգոհություններ չունի.«Չեմ բողոքում. ընտանիքս մի շարք ձեռքբերումներ է ունեցել: Վստահ եմ՝ 2018-ն էլ ավելի լի տարի է լինելու»,- եզրափակել է նա:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Գոռ Մարտիրոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: