“Облако в штанах”, “Я не хочу печалить вас ничем”, “Несколько испорченных минут” եւ ռուս անվանի գրողների ստեղծագործություններից հայտնի այլ խոսքեր են գրված պահպանակների փաթեթավորումների վրա, որոնք թողարկելու գաղափարը եկատերինբուրգցի գովազդի մասնագետ Իլյա Զորինն է եւ որոնք ցանկության դեպքում կարելի է երկակի իմաստով հասկանալ:):
Մաքսիմ Գորկին
Նա որոշել է բառիս բուն իմաստով դասականացնել պահպանակները` օգտագործելով նաեւ մեջբերումների հեղինակների նկարները, որոնց թվում են Վլադիմիր Մայակովսկին, Ալեքսանդր Պուշկինը, Անտոն Չեխովը, Միխայիլ Բուլգակովը, Դանիիլ Խարմսը եւ ուրիշներ:
Դանիիլ Խարմսը
“Ամեն ինչ սկսվեց Նիկոլայ Գոգոլի “Մեռած հոգիներ”-ից: Պլանավորում եմ կյանքի կոչել նախագիծը` գաղափարը ներկայացնելով պահպանակ արտադրող ընկերություններին, կամ էլ պարզապես թողարկել սահմանափակ քանակությամբ հավաքածու”,-նշել է Իլյա Զորինը:
Ալեքսանդր Գրինը
Հուսով ենք, որեւէ մեկի մտքով չի անցնի նույնը անել հայ գրողների հետ:):
BRAVO.am
Աղբյուրը` adme.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: