×


Ադելը, ՄաքՔարթնին, Էմի Վայնհաուսը եւ այլք “Գրեմմի’’ ստացան

Շոու-բիզնեսի բնագավառում ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը` “Գրեմմի”-ն,  երեկ էր` փետրվարի 12-ին: Լոս Անջելեսում իրականացվող միջոցառմանը ներկա են եղել համաշխարհային մեծության, ինչպես նաեւ նորահայտ աստղեր, որոնց թվում են Սթիվի Վոնդերը, Քեթի Փերին, Փոլ ՄաքՔարթնին, Ռիհաննան, Ադելը, Թոնի Բենեթը եւ այլք:

Ռիհաննան


Երաժշտական աշխարհում ամենասպասված ու տոնական այս միջոցառումն այնուամենայնիվ սեւ երանգ ստացավ` պայմանավորված Ուիթնի Հյուսթոնի մահվամբ: Հիշեցնենք, անվանի երգչուհին մահացել է մրցանակաբաշխությունից մի քանի ժամ առաջ:

Այսպիսով, “Գրեմմի’’ 54-րդ մրցանակաբաշխությունը, որն այլեւս իրականություն է, նվիրվեց փոփ երաժշտության թագուհու հիշատակին: Հաղորդավար Քուլ Ջեյը միջոցառման սկզբում հետեւյալն է հայտարարել. “Մեր ընտանիքում սուգ է. կորցրել ենք Ուիթնի Հյուսթոնին’’: Այնուհետեւ մեծ էկրանին ցուցադրվել է երգչուհու ամենահայտնի հիթերից “I will Always Love You’’-ի  հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Դահլիճը հոտնկայս ծափահարել է վաղաժամ մահացած երգչուհուն:

Փոլ ՄաքՔարթնին ու Լեդի Գագան


Երեկոյի ամբողջ ընթացքում երաժիշտները բեմ են բարձրացել` իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծանուն երգչուհուն, որը, ի դեպ, վեց անգամ “Գրեմմի’’ մրցանակակիր է դարձել: Իրենց ելույթները Հյուսթոնին են նվիրել Ալիշա Քիզն ու Բոնի Ռեյթը, ինչպես նաեւ Ջենիֆեր Հադսոնը, Չակա Հանը եւ այլք:

Մրցանակաբաշխության հերոսուհին է դարձել Ադելը` ստանալով միանգամից 6 “Գրեմի’’: Ի դեպ, երգչուհին առաջին անգամ էր ելույթ ունենում հանրության առջեւ ձայնալարերի վիրահատությունից հետո:

Աննա Վյալիցինան ու Ադամ Լիվայնը


Մրցանակ է ստացել նաեւ լեգենդար բիթլը` Փոլ ՄաքՔարթնին: Չկարողանալով զսպել երջանկությունը` նա կամ համբուրում էր կնոջը, կամ էլ` Լեդի Գագային:): Լավագույն փոփ-դուետ անվանակարգում հաղթող են ճանաչվել Թոնի Բենեթն ու անցյալ տարի մահած Էմի Վայնհաուսը, որի մրցանակը ստացան ծնողները: Ի տխրություն Քեթի Փերիի երկրպագուների, այս անգամ երգչուհին դատարկաձեռն է տուն գնացել: Բայց նա, իհարկե, առիթը բաց չթողել հանրության առջեւ բեմական հիշվող համարով ներկայանալու համար:

Ֆերջին


Ներկայացնում ենք “Գրեմմի’’ մրցանակակիրների ցուցակը, ինչպես նաեւ միջոցառման լուսանկարները, Ադելի “Someone Like You”, “Rolling in The Deep” տեսահոլովակները եւ Ջենիֆեր Հադսոնի` Վիթնի Հյուսթոնի հիշատակին նվիրված ելույթը:

Տարվա ալբոմ
– Ադել  “21’’

Տարվա ձայնագրություն – Ադել “Rolling in The Deep’’

Տարվա երգ – Ադել “Rolling in The Deep’’

Լավագույն նոր արտիստ – Bon Iver

Լավագույն սոլո փոփ-կատարում – Ադել “Someone Like You’’

Լավագույն փոփ-դուետ – Թոնի Բենեթ եւ Էմի Վայնհաուս “Body and Soul’’

Լավագույն վոկալային փոփ ալբոմ – Ադել “21’’

Լավագույն ավանդական վոկալային փոփ-ալբոմ – Թոնի Բենեթ “Duets II’’

Լավագույն ռոք-ելույթ – Foo Fighter “Walk’’

Լավագույն հարդ-ռոք կատարում - Foo Fighter “White Limo’’

Լավագույն ռոք-երգ - Foo Fighter “Walk’’

Լավագույն ռոք-ալբոմ - Foo Fighter “Wasting Light’’

Լավագույն ալտերնատիվ  ալբոմ – Bon Iver “Bon Iver’’

Լավագույն R&B ելույթ – Քորին Բեյլի Ռեյ “In This Love’’

Լավագույն ավանդական R&B ելույթ – Սի Լո Գրին ու Մելանի Ֆիոնա

Լավագույն R&B ալբոմ – Քրիս Բրաուն “F.A.M.E.’’

Լավագույն ռեփ ելույթ – Քանյե Վեսթ եւ Ջեյ Զի “Otis’’

Լավագույն ռեփ համագործակցություն – Կանյե Վեսթ, Ռիհաննա, Քիդ Քադի, Ֆերջի “All of the Lights’’

 Լավագույն ռեփ ալբոմ – Կանյե Վեսթ “My Beautiful Dark Twisted Fantasy’’

Լավագույն քանթրի կատարում -  Թեյլոր Սվիֆթ “Mean’’

Լավագույն խմբակային քանթրի կատարում – The Civil Wars, Barton Hallow

Լավագույն քանթրի երգ - Թեյլոր Սվիֆթ “Mean’’

Լավագույն քանթրի ալբոմ – Lady Antebellum “Own The Night’’

Լավագույն մյուզիքլ – “The Book of Mormon”

Լավագույն սաունդթրեք – “Թագավորը խոսում է’’ ֆիլմից

Ֆիլմի համար գրված լավագույն երգ – “I See The Light’’`  “Ռապունցել. բարդ պատմություն’’

Պատմական թեմայով լավագույն ալբոմ – Փոլ ՄաքՔարթնի “Band of the Run’’

Լավագույն կարճամետրաժ տեսահոլովակ – Ադել “Rolling in The Deep’’

Լավագույն լիամետրաժ տեսահոլովակ – Foo Fighters “Foo Fighters: Back and Forth’’

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail , Spletnik





Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW