×


Ազնավուրը` Արշակյան քույրերի եւ հայաստանյան երգիչների մասին

Մեծանուն երգիչ, երգահան Շառլ Ազնավուրը կարծում է, որ Հայաստանում կան տաղանդավոր արտիստներ, որոնք տարբերվում են իրենց կատարման ձեւով եւ զգացմունքայնությամբ։ Այս մասին նա հայտնել է Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում:

Շառլ Ազնավուրը


«Որպես օրինակ, կարող եմ նշել Ինգա եւ Անուշ Արշակյանների տաղանդը, որոնց կատարումը ես լսել եմ։ Վստահ եմ, որ շատ տաղանդավոր երգիչներ ունենք, որոնց անունները ես դեռ պետք է բացահայտեմ ինձ համար։ Նրանց համար կարեւոր մարտահրավերն իրենց արվեստը միջազգային հարթակ հասցնելն է, հայրենիքից դուրս այն ճանաչելի դարձնելը»,-ասել է 92-ամյա մաեստրոն:

Շառլ Ազնավուրը պատմել է նաեւ իր արմատների, համաշխարհային ճանաչման գաղտնիքների մասին, եւ ոչ միայն: Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին