Ալեն Դելոնին այսօր հոսպիտալացրել են: Ֆրանսիացի հայտնի դերասանին տեղափոխել են Փարիզի արվարձանում գտնվող ամերիկյան մասնավոր հիվանդանոց: 76-ամյա արտիստի հոսպիտալացման պատճառները չեն նշվում: Այս մասին հաղորդում է “Ինտերֆաքս”-ը:
Ալեն Դելոնը
Նշենք, որ գեղեցիկ տղամարդու իդեալ, կինոյի եւ հեռուստատեսության լեգենդ, կանանց կողմից պաշտելի Ալեն Դելոնը, նախատեսվածի համաձայն, ապրիլի 7-ին Մոսկվայում կայանալիք “Արմենիա” երաժշտական 7-րդ մրցանակաբաշխության հատուկ հյուրն է: Այս մասին տեղեկանում ենք մրցանակաբաշխության կազմակերպիչ “Արմենիա Փրոդաքշն”-ի տարածած գովազդային հոլովակից:
Ալեն Դելոնը
Թե առողջական ինչ վիճակում է գտնվում Ալեն Դելոնը եւ կկարողանա արդյոք ժամանել Մոսկվա՝ մասնակցելու հայկական մրցանակաբաշխությանը, հայտնի չէ:
BRAVO.am


×
6,074






