×


Ալեքսանդր Բաբասյանի երկրորդ հարսանիքը :)

“Գեներալի աղջիկը” հեռուստասերիալի դերասաններից Ալեքսանդր Բաբասյանի համար 2013-ի հունվարը նշանավորվել է կարեւոր իրադարձությամբ: BRAVO.am-ը պատմել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին նա եւ ընտրյալը` Լիլիթը, պսակադրվել են Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Օրերս զույգը հարաբերություններն օրինականացրել է նաեւ զագսում :):

Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթը հարաբերություններն օրինականացրել են Մոսկվայի զագսերից մեկում


“Հունվարի 2-ին մեկնել էինք Մոսկվա` կնոջս ծնողների մոտ: Որոշ ժամանակ անց աներոջս  հետ որոշեցինք, որ պիտի մեկնենք Եգիպտոս, որտեղ 5-օրյա հանգիստ վայելելուց հետո, կրկին Լիլիթի հայրիկի խորհրդով ու մեր ցանկությամբ, հունվարի 15-ին մեր ամուսնությունը գրանցեցինք Մոսկվայում”,-մեզ հետ զրույցում ասել է Ալեքսանդր Բաբասյանը:

Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթը հարաբերություններն օրինականացրել են Մոսկվայի զագսերից մեկում


Սերիալային դերասանը նաեւ հետեւյալն է նշել. “Իսկապես գեղեցիկ ու կարեւոր իրադարձություն էր, որին հաջորդեց խնջույքը: Կարելի է ասել` երկրորդ հարսանիքը` առանց հարսանեկան շորի ու կոստյումի”:

Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթը հարաբերություններն օրինականացրել են Մոսկվայի զագսերից մեկում


Զույգը միջոցառման ներկաներին ուրախացրել է իսպանական պարով.“Բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառով ներկա չէին մեր հարսանիքին, սա շատ լավ առիթ էր, իսկ ոմանք էլ երկրորդ անգամ մասնակցեցին մեր ուրախությանը”:

Ալեքսանդրը նաեւ հերքել է իր կնոջ` երեխայի սպասելու մասին ասեկոսեները:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Ալեքսանդր Բաբասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW