×


Ալլա Լեւոնյանը 3-րդ անգամ մայրացել է :)

BRAVO.am-ը դեռ նախորդ տարվա դեկտեմբերին տեղեկացրել էր, որ 2013-ին Ալլա Լեւոնյանը երրորդ անգամ կմայրանա: Երգչուհու դուստրը ծնվել է այսօր լուսաբացին:):

Ալլա Լեւոնյանը երկրորդ դուստրն է ունեցել


“Դեռեւս անուն չենք դրել, տատանվում ենք մի քանի տարբերակի շուրջ”,-մեզ հետ զրույցում ասել է Ալլան ու հավելել.“Զգացողությունները նույնն են. անսահման երջանիկ եմ ու հպարտ: Ամուսինս էլ երեխաներ շատ է սիրում, միշտ ասում է, որ 5 բալիկ ենք ունենալու:)”:

Ալլա Լեւոնյանը դստեր` Ժաննայի եւ որդու` Հայկի հետ


Երգչուհին նշել է, որ փոքրիկ Ժաննան եւ Հայկն իր հայրական տանն են եւ սպասում են նորածին քույրիկի հետ հանդիպմանը.“Ժանուլիկն անընդհատ ասում է.“Մա՛մ, քեզ թողնելու եմ, որ միայն կերակրես, մնացածը ես կանեմ”:)”:

BRAVO.am-ը շնորհավորում է Ալլա Լեւոնյանի ընտանիքին` փոքրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին